Artsakhpress

Միջազգային

Մադուրոն մեկնաբանել է Վենեսուելա թռիչքների ԱՄՆ արգելքը

ԱՄՆ-ը, արգելելով թռիչքները Վենեսուելա, վնասել է ոչ միայն վենեսուելացիներին, այլ նաեւ իրեն, կարծում է լատինամերիկյան երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն:

Մադուրոն մեկնաբանել է Վենեսուելա թռիչքների ԱՄՆ արգելքը

Մադուրոն մեկնաբանել է Վենեսուելա թռիչքների ԱՄՆ արգելքը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱՄՆ Քաղաքացիական ավիացիայի վարչությունը (FAA) մայիսի 1-ից արգելել է ամերիկյան ավիաընկերություններին թռիչքներ կատարել Վենեսուելա «քաղաքական անկայունության եւ լարվածության» պատճառով եւ կարգադրել հեռանալ Վենեսուելայից 48 ժամվա ընթացքում։ Իսկ մայիսի 15-ին ԱՄՆ տրանսպորտի նախարարությունը կարգադրել է դադարեցնել ավիահաղորդակցությունը Վենեսուելայի հետ։
«Ո՞վ էր թռչում այդ չվերթներով։ Վենեսուելացիները, որոնք ապրում են ԱՄՆ-ում եւ Վենեսուելայում։ Վենեսուելացիները, որոնք բիզնես ունեն ԱՄՆ-ում, հարազատներ կամ կեցության իրավունք ունեն եւ պարբերաբար մեկնում են ԱՄՆ։ Եվ բացի այդ, խոսքը ամերիկացիների եւ այլ ազգությունների քաղաքացիների մասին է, որոնք Վենեսուելա կամ ԱՄՆ էին գնում։ Թռիչքները դադարեցնելով նրանք վնասեցին այդ վենեսուելացիներին»,- news.am-ի փոխանցմամբ՝ ասել է Մադուրոն։
«Ի՞նչ ստացավ Թրամփի կառավարությունը՝ դադարեցնելով թռիչքները։ Ոչինչ։ Նրանք վնասեցին իրենք իրենց եւ քաղաքացիներին, որոնք ազատ տեղաշարժի իրավունք ունեին։ Դոնալդ Թրամփ, դուք ագրեսոր եք, դուք գրոհել եք վենեսուելացիների եւ ողջ աշխարհի քաղաքացիների ազատության վրա թռիչքներն արգելելու միջոցով։ Որտե՞ղ է ազատությունը, Դոնալդ Թրամփ, որտե՞ղ է ազատությունը, որի մասին հրապարակավ հայտարարում եք»,- ավելացրել է նախագահը։
Ըստ Մադուրոյի՝ այդ որոշումն անդրադարձել է նաեւ գործարարների եւ ունեւոր մարդկանց վրա։ Դա ատելության եւ վրեժի որոշում է։
«Նրանք վնաս են հասցրել Վենեսուելայի միջին դասի քաղաքացիներին եւ իրենց սեփական քաղաքացիներին։ Այս գործողությունն անուն չունի»,- ասել է Մադուրոն։
Վենեսուելայում հունվարի 21-ին սկսվեցին զանգվածային բողոքներ նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ նրա երդմնակալությունից հետո։ Ազգային ասամբլեայի ղեկավար, ընդդիմադիր Խուան Գուայդոն ապօրինաբար իրեն ժամանակավոր նախագահ հռչակեց։ Արեւմուտքի մի շարք երկրներ ԱՄՆ գլխավորությամբ հայտարարեցին, որ ընդունում են Գուայդոյին։ Իր հերթին, Մադուրոն խորհրդարանի ղեկավարին անվանեց ԱՄՆ խամաճիկ։ Ռուսաստանը, Չինաստանը, Թուրքիան եւ մի շարք այլ երկրներ աջակցեցին Մադուրոյին որպես լեգիտիմ նախագահի։ Մոսկվայում Գուայդոյի «նախագահական կարգավիճակն» անվանել են գոյություն չունեցող։

     

Քաղաքական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում. ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան ներկայացնում է ռիսկերը

Վիտալի Բալասանյանի գրասենյակը հայտարարություն է տարածել

Արցախը խոպանի վայր չէ. ԱԺ պատգամավորը սահմանադրական փոփոխություններ առաջարկելու մտադրություն ունի

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը

Սուրբ Նիկողայոս վանքը փոխանցվել է հայ համայնքին

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Նորայր Հաջիյանի ծննդյան օրն է

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Ադրբեջանցիներին չի հաջողվել տապալել հայ երեխաների ելույթը. միջադեպ` Մոնտենեգրոյում

Աշխատանքային, զինվորական, սոցիալական կենսաթոշակները կվերահաշվարկվեն. Սամվել Ավանեսյան

Search