Artsakhpress

Միջազգային

Եվրոպացիների մեծամասնությունը չի բացառում Եվրամիության փլուզումն առաջիկա 20 տարում. հարցում

Եվրոպացիների կեսից ավելին այն կարծիքին Է, որ Եվրամիությունը, որի մեջ այժմ մտնում Է 28 երկիր (միությունը լքող Մեծ Բրիտանիայի հետ միասին), հավանաբար կփլուզվի առաջիկա 20 տարում:

Եվրոպացիների մեծամասնությունը չի բացառում Եվրամիության փլուզումն առաջիկա 20 տարում. հարցում

Եվրոպացիների մեծամասնությունը չի բացառում Եվրամիության փլուզումն առաջիկա 20 տարում. հարցում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին վկայում Է YouGov միջազգային սոցիոլոգիական ծառայության կողմից անցկացված հասարակական կարծիքի հարցումը, որի տվյալները մայիսի 16-ին ներկայացրել Է The Guardian թերթը: Հետազոտության համաձայն, որն անցկացվել Է Միջազգային հարաբերությունների եվրոպական խորհրդի (ECFR) վերլուծական կենտրոնի պատվերով, Ֆրանսիայում, Գերմանիայում, Բելգիայում, Իտալիայում, Նիդեռլանդներում, Ավստրիայում, Սլովակիայում, Ռումինիայում, Հունաստանում, Չեխիայում եւ Լեհաստանում հարցման մասնակիցների 50 տոկոսից ավելին կարծում Է, որ ԵՄ-ի փլուզումը «իրական հնարավորություն» Է առաջիկա 10-20 տարում: Այս կարծիքը, ինչպես նշում են 14 երկրում անցկացված հարցման հեղինակները, երկրներ, որոնք Եվրախորհրդարանում ունեն տեղերի 80 տոկոսը, Ֆրանսիայում պաշտպանում Է մասնակիցների 58 տոկոսը: Եվրոսկեպտիկներն ավելի շատ են միայն Սլովակիայում (66 տոկոս):
Միայն երեք երկրում՝ Շվեդիայում, Դանիայում եւ Իսպանիայում, Է նման տխուր հեռանկար կանխագուշակողների բաժինը կազմել Է հարցվածների կեսից պակաս մասը՝ 44 տոկոս, 41 տոկոս եւ 40 տոկոս՝ համապատասխանաբար: Հարցման մասնակիցների շուրջ մեկ երրորդը, այդ թվում՝ Ֆրանսիայում եւ Լեհաստանում, չի բացառում ապագայում ԵՄ-ի անդամ երկրների միջեւ զինված հակամարտությունների առաջացումը, որը հենց ստեղծվել Է եվրոպական աշխարհամասում խաղաղությունն ու կայունությունը ամրապնդելու նպատակով: Այս կարծիքը, մասնավորապես, պաշտպանում Է «Ազգային ճակատ» ֆրանսիական կուսակցության՝ հարցմանը մասնակցած կողմնակիցների 46 տոկոսը եւ «Այլընտրանք Գերմանիայի համար» գերմանական կուսակցության կողմնակիցների 41 տոկոսը: Հարցվածների երեք քառորդը կարծում Է, որ քաղաքական համակարգը կա՛մ ազգային մակարդակով, կա՛մ Եվրամիության մակարդակով անբավարար Է աշխատում: Ֆրանսիայում, ինչպես նշում Է հրատարակությունը, հարցմանը մասնակցածների միայն 15 տոկոսն Է պաշտպանում հակառակ կարծիքը: Ուսումնասիրությունն անցկացվել Է Եվրախորհրդարանի՝ մայիսի 23-26-ին նշանակված ընտրությունների նախաշեմին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search