Artsakhpress

Միջազգային

Իրանը հետաքրքրված չէ ԱՄՆ-ի հետ բանակցություններով. Զարիֆ

Իրանը հետաքրքրված չէ ԱՄՆ-ի հետ բանակցություններով, քանի որ վերջինս հրաժարվել է միջուկային գործարքից ու վերսկսել Թեհրանի դեմ տնտեսական պատժամիջոցները:

Իրանը հետաքրքրված չէ ԱՄՆ-ի հետ բանակցություններով. Զարիֆ

Իրանը հետաքրքրված չէ ԱՄՆ-ի հետ բանակցություններով. Զարիֆ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Kyodo News-ի հետ զրույցում, փոխանցում է news.am-ը:
«Ոչ, նման հնարավորություն չկա»,- ասել է նա:
Ապրիլին Զարիֆը հայտարարել էր, որ պատրաստ է փոխանակել ԱՄՆ-ում, Գերմանիայում եւ Ավստրալիայում իրանցի բանտարկյալներին Իրանում օտարերկրացի բանտարկյալներով:
Սակայն նա նշել է, որ նման գործարք այլեւս չկա, քանի որ Միացյալ Նահանգները պայմաններ են դրել:
«ԱՄՆ-ը չի կարող Իրանի առջեւ պայմաններ դնել»,- նշել է Զարիֆը:
Բացի այդ, Զարիֆն ԱՄՆ-ին «խուլիգան» է անվանել, որը ճնշում է գործադրում այլ երկրների վրա:
«Պատմության մեջ առաջին անգամ խուլիգանն ասում է մյուսներին՝ «Ես կպատժեմ ձեզ, եթե չանեք այն, ինչ ինձ է դուր գալիս»: Պատկերացնենք, որ խուլիգանը կանգնած է փողոցի մեջտեղում եւ ասում է բոլորին՝ «Եթե չանցնեք կարմիր լույսի տակով, կսպանեմ ձեզ: Սա հենց այն է, ինչ ասում է ԱՄՆ-ը բոլոր երկրներին»,- հավելել է Իրանի ԱԳ նախարարը: 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանը զառանցում է. Վիտալի Բալասանյանը՝ աղմկահարույց սպանությունների մասին

Ռոբերտ Քոչարյանը ազատ կարձակվի. դատարանն ընդունեց կալանքը փոխելու վերաբերյալ երաշխավորությունը

Ի՞նչ նոր քարտեզի մասին է խոսում Սամվել Բաբայանը. Վիտալի Բալասանյանը հրեշավոր է համարում այդ ծրագիրը

Լևոն Հայրապետյանի ծանր օրերին նախագահ Սահակյանն արել է ամեն ինչ՝ հնարավորն ու անհնարինը․ Արշավիր Ղարամյան

Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը երաշխավորեցին Քոչարյանի ազատության համար. նրանք 500.000–ական դրամ են վճարել

Արցախում ապրող ամեն մի ընտնաիքի համար բնակարան ձեռք բերելը կդարձնենք ավելի մատչելի. Արայիկ Հարությունյան

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությունը

«Էրեբունի» բժշկական կենտրոնի մի խումբ բժիշկներ Ստեփանակերտում իրականացնում են հետազոտություններ

Ռուսական Առաջին ալիքը չեղարկել է մանկական «Ձայնը» հեռուստանախագծի քվեարկության արդյունքները

Search