Artsakhpress

Քաղաքական

Ռոբերտ Քոչարյանը ազատ կարձակվի. դատարանն ընդունեց կալանքը փոխելու վերաբերյալ երաշխավորությունը

Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում դատավոր Դավիթ Գրիգորյանը հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ որոշումը: Ռոբերտ Քոչարյանն ազատվեց կալանքից:

Ռոբերտ Քոչարյանը ազատ կարձակվի. դատարանն ընդունեց կալանքը փոխելու վերաբերյալ երաշխավորությունը

Ռոբերտ Քոչարյանը ազատ կարձակվի. դատարանն ընդունեց կալանքը փոխելու վերաբերյալ երաշխավորությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում է SHANTNEWS.am-ը:
Դատարանը 4 օր շարունակ նախնական դատական նիստում քննում էր  պաշտպանական կողմի միջնորդությունը Քոչարյանի կալանքն անձնական երաշխավորությամբ փոխելու մասին: Որպես  երաշխավորներ դատարանում հանդես եկան Արցախի նախկին և ներկա նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը: Դատական նիստին այսօր առաջին անգամ ներկա էր նրա ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը:
Նրանք 500 000-ական դրամ գրավ են մուծել Քոչարյանի կալանքը փոխելու  համար: Իսկ դատարանից դուրս  շարունակում են բողոքի ակցիաները՝ թե՛ Քոչարյանի կողմնակիցները, թե՛ հակառակորդները:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search