Artsakhpress

Քաղաքական

«Միշտ լինելու եմ նրա կողքին և անելու եմ ամեն ինչ, որպեսզի 2020-ին Արցախի նախագահ դառնա Արայիկ Հարությունյանը». Կարեն Օհանջանյան

ԼՂՀ «Հելսինկյան նախաձեռնություն-92» կոմիտեի նախագահ, Մարդու իրավունքների և խաղաղության բնագավառում միջազգային մրցանակների դափնեկիր, դոկտոր, պրոֆեսոր Կարեն Օհանջանյանը անդրադարձել է 2020թ. Արցախում անցկացվելիք նախագահական ընտրություններին:

«Միշտ լինելու եմ նրա կողքին և անելու եմ ամեն ինչ, որպեսզի 2020-ին Արցախի նախագահ դառնա Արայիկ Հարությունյանը». Կարեն Օհանջանյան

«Միշտ լինելու եմ նրա կողքին և անելու եմ ամեն ինչ, որպեսզի 2020-ին Արցախի նախագահ դառնա Արայիկ Հարությունյանը». Կարեն Օհանջանյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում է aravot.am-ը:
«Արցախի հարգելի քաղաքացիներ
Մեր երիտասարդ ինքնիշխան պետության պատմության համար եկել է այն պահը, երբ պետք է գիտակցել մեր անցած ամբողջ ճանապարհը և կատարել նոր ընտրություն, որից էլ կախված կլինի, թե մեր երիտասարդ պետությունը մոտակա հինգ տարիների ընթացքում ինչ ճանապարհով կզարգանա:
Ապրիլյան սիրո և հանդուրժողականության հեղափոխությունից հետո քաղաքական գործընթացներն Արցախում սկսեցին զարգանալ շատ ինտենսիվ՝ բացահայտելով ինչպես դրական, այնպես էլ բացասական բաղադրիչներ: Այդ գործընթացների կոնտեքստում է որոշվում մեր պետության հասարակական-քաղաքական կյանքում ակտիվությունը՝ կապված 2020 թվականին կայանալիք նախագահական ընտրությունների հետ:
Գրեթե բոլոր քաղաքական կազմակերպություններն արտահայտել են իրենց մտադրությունները, երկրի զարգացման իրենց տեսլականը, թե ում են նախընտրում տեսնել պետության նախագահի պաշտոնում: Սահմանադրության համաձայն, նախագահն օժտված է լայն լիազորություններով, որոնց ճիշտ օգտագործումից էլ հիմնականում կախված կլինի, թե ինչպես է զարգանալու մեր պետությունը, ինչպես են լուծվելու երկրի սոցիալ-տնտեսական խնդիրները, մեր քաղաքացիների ֆիզիկական անվտանգության հարցերը, ինչպես են պաշտպանվելու մեր քաղաքացիների ժողովրդավարական իրավունքները՝ ներառյալ ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը: 

Ընտրություններում ժողովրդավարական եղանակով ընտրված անձից մեծ մասամբ կախված կլինի ոչ միայն մեր երկրի կայունությունը և զարգացումը, այլ պետության բոլոր կարևոր ինստիտուտների զարգացման սինքրոնացումը և ներդաշնակեցումը, որը անհրաժեշտ է պետության ինքնաբավությունը որոշող ցուցիչների ամրապնդման համար և որից կախված է նաև միջազգային հանրության կողմից ինքնահռչակված պետության ճանաչումը:
Այսօր «Ազատ հայրենիք» կուսակցության առաջնորդ Արայիկ Հարությունյանը Քաշաթաղում իր կողմնակիցների հետ ժողովում՝ նվիրված Քաշաթաղի ազատագրման 25-ամյակին, պաշտոնապես հայտարարեց 2020 թվականի նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին: Ես ամբողջությամբ աջակցում և սատարում եմ «Ազատ հայրենիք» կուսակցության առաջնորդի որոշումը, քանի որ վստահաբար գտնում եմ, որ այն բոլոր մարդկանց մեջ, ովքեր արդեն հայտարարել են իրենց թեկնածությունների մասին, Արայիկ Հարությունյանն օժտված է առաջնորդի այն բոլոր հատկանիշներով, որոնց մասին արդեն նշել եմ, և որոնք անհրաժեշտ են երկրի կայուն և ֆիզիկապես անվտանգ զարգացման համար:
Միաժամանակ չեմ թերագնահատում մյուս թեկնածուների արժանապատվությունը: Ինձ համար կայունությունը և զարգացումը՝ մարդկային չափման բոլոր չափանիշների կոնտեքստում, հանդիսանում են ամենակարևորը: Իմ կարծիքով միայն Արայիկ Հարությունյանը ժողովրդի հետ միասին կարող է ազատական կառավարման միջոցով ապահովել մարդկային չափման բոլոր չափանիշների իրականացումը: Այդ իսկ պատճառով ես ոչ միայն աջակցում, այլ հայտարարում եմ, որ միշտ լինելու եմ նրա կողքին և անելու եմ ամեն ինչ՝ օգտագործելով իմ գիտելիքները, փորձը, միջազգային կապերը, մարդկային ռեսուրսները, որպեսզի 2020 թվականին Արցախի Հանրապետության նախագահ դառնա Արայիկ Հարությունյանը: Կոչ եմ անում բոլորին աջակցել և լինել Արայիկ Հարությունյանի՝ մեր երկրի ապագա նախագահի, կողքին»:

     

Քաղաքական

Տնտեսական

Արցախի թեմն ազատվել է գույքահարկից և հողի հարկի գծով առաջացած պարտավորություններից. ֆինանսների նախարար

ԱՀ կառավարության նիստին ներկայացված «Գույքահարկի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և ««Հողի հարկի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվել և որոշվել է, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմին ազատել սեփականության իրավունքով պատկանող` հուշարձանի կարգավիճակ չունեցող եկեղեցիների, հոգևոր-մշակութային, կրթադաստիարակչական, եկեղեցական և ծիսական պարագաների արտադրության և իրացման համար օգտագործվող շենքերի ու շինությունների համար հաշվարկվող գույքահարկից և դրանց սպասարկման համար անհրաժեշտ հողամասերի հողի հարկից, ինչպես նաև ազատել մինչև 2019 թվականի հունվարի 1-ը հաշվարկված գույքահարկի և հողի հարկի գծով առաջացած պարտավորություններից:

Բաժնի բոլոր նյութերը

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Քաշաթաղում հայտնաբերել են հրազենային վնասվածքներով 27-ամյա երիտասարդի դի

Մանրամասներ Արագած լեռան վրա արջի հարձակման հետևանքով մահացած լեհ լեռնագնացի մասին. SHANTNEWS.am

Երևանի պետական բժշկական համալսարանում սովորում են 175 արցախցի ուսանողներ. Արմեն Մուրադյան

Բացառիկ զորավարժություն, որին ներգրավված կլինեն ողջ երկիրն ու յուրաքանչյուրը․ ՀՀ ՊՆ

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Վանեցյանն անդրադարձել է իր հրաժարականին և հետագա անելիքներին

Բակո Սահակյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Քարվաճառում առաջին անգամ կազմակերպվել է մեղրի փառատոն (լուսանկարներ)

Search