Artsakhpress

Միջազգային

Կրեմլը մեկնաբանել է Պուտինի և Թրամփի նոր հանդիպման հավանականությունը

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիրմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի նոր հանդիպման անցկացման նախաձեռնությունը պետք է ամերիկյան կողմից լինի:

Կրեմլը մեկնաբանել է Պուտինի և Թրամփի նոր հանդիպման հավանականությունը

Կրեմլը մեկնաբանել է Պուտինի և Թրամփի նոր հանդիպման հավանականությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Lenta.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նա հիշեցրել է, որ Արգենտինայում 24 ժամվա ընթացքում չեղարկվել է երկու առաջնորդների՝ արդեն համաձայնեցված հանդիպումը: «Այս առումով, իհարկե, նախաձեռնությունը նոր հանդիպման համար պետք է ամերիկյան կողմից լինի», -պարզաբանել է Կրեմլի ներկայացուցիչը, գրում է Tert.am-ը: 
 Պեսկովի խոսքով՝ ռուսական կողմը տեղյակ է Պուտինի հետ հանդիպելու Թրամփի ցանկության մասին, սակայն ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Մոսկվա կատարած այցելության ժամանակ հստակ առաջարկներ չի արել Օսակայում անցկացվելիք G20-ի գագաթնաժողովի ժամանակ հանդիպում կազմակերպելու մասին:
 Միևնույն ժամանակ Պեսկովը հույս է հայտնել, որ հանդիպումը կկայանա: Նա նշել է, որ այն կարող է տեղի ունենալ «ոտքի վրա» կամ լիարժեք ձևաչափով:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահի նոր նշանակումները. Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Հայտնի է Արցախի նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

Նախագահ Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է արել

Նախագահ Հարությունյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր

Ոստիկանության գնդապետ Աշոտ Հակոբջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետ

Եկեք հունիսի 1-ին, իսկապես, փորձենք պաշտպանել մեր երեխաների առողջությունը.Գրիգորի Մարտիրոսյան

Սամվել Շահրամանյանը նշանակվելու է ԱՀ Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար, Կամո Աղաջանյանը՝ ԱԱԾ տնօրեն (Տեսանյութ)

Փոփոխություններ կլինեն շրջվարչակազմերի ինստիտուտում. Արայիկ Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել

Նախագահ Արայիկ Հարությունյանը խոցել է 500 մետր հեռավորության նշանակետը (տեսանյութ)

Search