Artsakhpress

Հասարակական

Բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթությունը պետք է դարձնենք հիմնականում անվճար. Արայիկ Հարությունյան

Պետք է բարեփոխենք բարձրագույն կրթական համակարգում գործող քաղաքականությունը և հնարավորություն տանք մեր բոլոր հայրենակիցներին բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթություն ստանալու համար ունենալու պետական ֆինանսավորում:

Բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթությունը պետք է դարձնենք հիմնականում անվճար. Արայիկ Հարությունյան

Բարձրագույն  ուսումնական   հաստատություններում  կրթությունը  պետք է դարձնենք հիմնականում անվճար. Արայիկ Հարությունյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին մայիսի 18-ին Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքում կուսակցական ակտիվի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Արայիկ Հարությունյանը:
«Այսօր հանրակրթությունն անվճար է, բարձրագույն կրթությունը՝ հիմնականում վճարովի: Կարծում եմ՝ այս ուղղությամբ պետք է փոխվի պետական քաղաքականությունը, և մեր հայրենակիցների համար բարձրագույն բուհական կրթությունը պետք է դառնա հիմնականում անվճար»,- ասել է Ա. Հարությունյանը՝ նշելով, որ բացի սոցիալական բաղադրիչից, այն հնարավորություն կտա ավելի խստացնել բուհական ոլորտում իրականացվող կրթական բարեփոխումների պահանջները:
Ա. Հարությունյանն ասել է նաև, որ զարգացած տնտեսություն ունեցող և սոցիալական պետություն համարվող բոլոր երկրներում առողջապահության, կրթության և բնակարանային պայմաններն ապահովվում են պետական ֆինանսավորմամբ:
«Սա է զարգացած սոցիալիզմը, որը չի նշանակում հրաժարվել շուկայական տնտեսությունից, մասնավոր սեփականությունից, այլ ընդհակառակը: Ունենալով սոցիալապես երաշխավորված ընտանիք՝ երկիրն ունենում է աշխատող, խաղաղ ու երջանիկ քաղաքացի, որն էլ պետության և իշխանության հիմնական խնդիրն է: Որտեղի՞ց այդքան ֆինանսկան միջոցներ: Հարցին ի պատասխան նշեմ, որ ԱՀ պետական բյուջեն 2007 թվականին կազմում էր ընդամենը 32 մլրդ դրամ, իսկ 2019 թվականին՝ 115 մլրդ՝ շնորհիվ տնտեսական աճի և այն ծրագրերի, որոնք կատարվել են վերջին տարիներին: Համոզված եմ, որ տարեկան 8-10 % տնտեսկան աճի պարագայում մենք հնարավորություն ենք ունեալու, ավելացնելով պետական բյուջեն, այն ուղղելու թոշակների, նպաստների, աշխատավարձերի և ծրագրերի ֆինանսավորման ավելացմանը: Առաջիկա երեք տարվա մեջ մեր պետական բյուջեի ծախսային մասը հասնելու է 145-150 մլրդ դրամի՝ մոտ 300 մլն դոլլարի: Բյուջեի այդ ծավալը հնարավորություն կտա երկրում ի սպառ վերացնելու չքավորությունը, պետական ֆինանսավորմամբ ունենալու որակյալ և անվճար բժշկական ծառայություն, անվճար կրթություն և բնակարանային պայմանների հստակ պետական քաղաքականություն»,- ասել է Արայիկ Հարությունյանը: 

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մահվան ելքով ՃՏՊ՝ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին (թարմացում ՊԲ-ից)

Ստամբուլի ընտրությունները ավարտվեցին. Էրդողանի կուսակցության թեկնածուն դարձյալ պարտվեց

Ստեփանակերտում դիմավորել են Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճած Վարդան Ղալայանին

Ստեփանակերտում դիմավորել են Ֆրանսիայի և Բելգիայի առաջնություններից հաղթանակով վերադարձած ձյուդոյիստներին

Ադրբեջանը Ֆրանսիայի հետ զրահատեխնիկա կարտադրի

Իրանում մահապատժի են ենթարկել ՊՆ-ի աշխատակցին ԱՄՆ-ի օգտին լրտեսության համար

Գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը նշանակվել է ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալ

ՀՀ զինված ուժերի տանկիստները պատրաստ են թշնամու ցանկացած ոտնձգության

ԵԱ․ Արմեն Նազարյանի որդին եզրափակիչում հաղթեց թուրք մրցակցին՝ 10։0 (ֆոտո)

Search