Artsakhpress

Քաղաքական

ՀՀ-ում ծավալվող գործընթացներում միակ մտահոգիչ հանգամանքը Արցախ-Հայաստան հակասություններ հարուցող տարբեր խմբերի ու անհատների մեկնաբանություններն են

Բարեփոխումների իրականացման գործում Հայաստանի իշխանությունների հաջողությունը համայն հայության հաջողությունն է՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում։

ՀՀ-ում ծավալվող գործընթացներում միակ մտահոգիչ հանգամանքը Արցախ-Հայաստան հակասություններ հարուցող տարբեր խմբերի ու անհատների մեկնաբանություններն են

ՀՀ-ում ծավալվող գործընթացներում միակ մտահոգիչ հանգամանքը Արցախ-Հայաստան հակասություններ հարուցող տարբեր խմբերի ու անհատների մեկնաբանություններն են
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Ֆեյսբուք»-ի էջի գրառման մեջ նշել է Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն՝ անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին։
«Հայաստանում տեղի ունեցող զարգացումները վերաբերում են բոլորիս: Միակ մտահոգիչ հանգամանքն այդ գործընթացներում Արցախ-Հայաստան հակասություններ հարուցող տարբեր խմբերի ու անհատների չմտածված մեկնաբանություններն են:
Այն գործընթացները, որոնք սկիզբ են առել մեկ տարի առաջ՝ ժողովրդի իշխանության ամրապնդման և հանրային կյանքի բոլոր ոլորտներում բարեփոխումների իրականացման համար, պահանջում են բոլորիս աջակցությունն ու մասնակցությունը:
Հետևաբար, Հայաստանի իշխանությունների հաջողությունը համայն հայության հաջողությունն է՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում»,- ընդգծել է Արցախի ԱԺ նախագահը:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հենրիխ Մխիթարյանն ամուսնացել է Սուրբ Ղազար կղզում

Մահվան ելքով ՃՏՊ՝ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին (թարմացում ՊԲ-ից)

Ստամբուլի ընտրությունները ավարտվեցին. Էրդողանի կուսակցության թեկնածուն դարձյալ պարտվեց

Ստեփանակերտում դիմավորել են Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճած Վարդան Ղալայանին

Ստեփանակերտում դիմավորել են Ֆրանսիայի և Բելգիայի առաջնություններից հաղթանակով վերադարձած ձյուդոյիստներին

Ադրբեջանը Ֆրանսիայի հետ զրահատեխնիկա կարտադրի

Իրանում մահապատժի են ենթարկել ՊՆ-ի աշխատակցին ԱՄՆ-ի օգտին լրտեսության համար

ՀՀ զինված ուժերի տանկիստները պատրաստ են թշնամու ցանկացած ոտնձգության

Գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը նշանակվել է ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալ

Search