Artsakhpress

Քաղաքական

ԱԺ-ում կայացել է արտաքին հարաբերությունների և ֆինանսաբյուջետային ու տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը

Այսօր Խորհրդարանում կայացել է ԱԺ արտաքին հարաբերությունների և ֆինանսաբյուջետային ու տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը:

ԱԺ-ում կայացել է արտաքին հարաբերությունների և ֆինանսաբյուջետային ու տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը

ԱԺ-ում կայացել է արտաքին հարաբերությունների և ֆինանսաբյուջետային ու տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ նիստին ներկայացվել է ԱՀ 2018թ.-ի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:
Մասնավորապես՝ Խորհրդարանը քննարկել է արտաքին գործերի նախարարության, զբոսաշրջության, հանրային հեռուստառադիոընկերության և «Ազատ Արցախ» հանրապետական թերթի տարեկան հաշվետվությունը:
ԱՀ  արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի խոսքով՝ գերատեսչության 2018 թ.-ի պահպանման ծախսերի նախահաշիվը կազմել է 783 միլիոն դրամ, փաստացի ծախսվել է 681 միլիոն դրամ, ինչը կազմում է նախատեսվածի 86.9 %-ը: ԱՀ կառավարության որոշումների համաձայն՝ ԱԳՆ-ին լրացուցիչ հատկացված գումարը կազմել է 54 միլիոն 771 հազար դրամ, այդ թվում՝ արտասահմանյան պաշոտանական գործուղումների համար հատկացվել է 33 միլիոն 386 հազար դրամ և պահուստային ֆոնդին՝ 21 միլիոն 385 հազար դրամ:
Նախարարի խոսքով՝ գերատեսչությունում գործում են մշատական ներկայացուցչություններ, որոնց ծախսերը կազմել են 448 միլիոն 382 հազար դրամ, ինչը ընդհանուր ծախսերի 57.1 %-ն է կազմում:
Անդրադառնալով զբոսաշրջության ոլորտին՝ ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը նշել է, որ զբոսաշրջության զարգացման համար 2018 թ.-ին նախատեսված է եղել 25 միլիոն դրամ: Իրականացվել են մի շարք ծրագրեր, այդ թվում՝ մասնակցություն ՀՀ-ում տեղի ունեցող միջոցառումներին՝ 1 միլիոն դրամ, հրատարակչական աշխատանքներ՝ 2 միլիոն դրամ, ուղեցույց-ցուցանակների տեղադրում և սպասարկում՝ 1 միլիոն դրամ և այլն:
Ի դեպ, անցած տարում Արցախը մասնակցել է նաև միջազգային մի շարք զբոսաշրջային ցուցահանդեսների, մասնավորապես՝ հունվարի 17-21-ը՝ Մադրիդում, մարտի 12-14-ը՝ Մոսկվայի միջազգային տուրիզմի և ճամփորդություն ցուցահանդեսին, ապրիլի 20-22-ը՝ Ինտուր էքսպո ցուցահանդեսին, մայիսի 10-12-ը՝ Երևանի գինու օրերին և նոյեմբերի 5-7-ը՝ Լոնդոնում կայացած ցուցահանդեսին:
Լ. Հովհաննիսյանի խոսքով՝ եթե տարեվերջի դրությամբ ունեինք 64 հյուրանոցային տնտեսություն` 1532 մահճակալով, ապա այսօր ունենք մոտ 75 հյուրանոց և զբոսաշրջային տուն՝ 1745 մահճակալով:
Ներկայացնելով ԱՀ Հանրային հեռուստառադիոընկերության ծախսերը՝ խորհրդի նախագահ Արսեն Առստամյանն ասել է, որ հատկացված 27 միլիոն 960 հազար 600 դրամ գումարից փաստացի ծախսել է 25 միլիոն 416 հազար 100 դրամ:  Բացի դրանից, հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը 2018 թ.-ին ԱՀ պետական բյուջեով հատկացված հեռուստատեսային և ռադիոծառայություններ ֆինանսավորվող ծրագրով ստացել և ԱՀ Հանրային Հեռուստառադիոընկերություն ՓԲԸ-ին է փոխանցել 387 միլիոն 344 հազար դրամ, կատարողականը՝ 100%:
Անդրադառնալով նոր եթերաշրջանին՝ Ա. Առստամյանն ասել է, որ այսօր ունենք ութժամյա եթեր: Չնայած 2019 թ.-ին պետական բյուջեում հատկացված գումարներում փոփոխություններ չեն կատարվել, սակայն, ըստ Ա. Առստամյանի, ընդհանուր առմամբ, որոշակի փոփոխություններ են կատարվել բյուջեի հոդվածային մասում, եղել են նաև հաստիքակառուցվածքային փոփոխություններ: Օպտիմալացում առայժմ չի կատարվել:
Իր հերթին «Ազատ Արցախ» հանրապետական թերթի գլխավոր խմբագիր Նորեկ Գասպարյանն ասել է, որ  հատկացվել էր 86 միլիոն 120 հազար դրամ: Տարվա ընթացքում տպագրվել է 150 համար հայերեն և 51 համար ռուսերեն: Ընդհանուր օրինակների քանակը 82 հազար է: Եկամուտներ ստացվում են նաև գովազդներից և հայտարարություններից, ինչպես նաև թերթերի բաժանորդագրություններից, սակայն, ըստ Ն. Գասպարյանի. թերթի բաժանորդագրությունից ստացված եկամուտները բավարար չեն, քանի որ բաժանորդագրությունը բավականին ցածր է:
Նիստին պատգամավորների կողմից բարձրացվել են մի շարք հարցեր:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search