Տեղի է ունեցել Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը՝ Արզիկ Մխիթարյանի նախագահությամբ:
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը քննարկել է հեռուստառադիոընկերության գործունեության վերաբերյալ հաղորդումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, ԱԺ կանոնակարգի 119-րդ հոդվածի համաձայն՝ հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արսեն Առստամյանը հանձնաժողովի անդամներին ու նիստին ներկա մյուս պատգամավորներին է ներկայացրել Արցախի հանրային հեռուստառադիոընկերության 2018 թվականի գործունեության վերաբերյալ հաղորդումը: