Artsakhpress

Հասարակական

Մայիսի 22-ին սպասվող իրադարձությունները. Անոնս

«Արցախպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

Մայիսի 22-ին սպասվող իրադարձությունները. Անոնս

Մայիսի 22-ին սպասվող իրադարձությունները. Անոնս
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍԺամը 11:00-ին Խորհրդարանում տեղի կունենա ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի ու ֆինանսաբյուջետային կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը: Քննարկվելու է ԱՀ 2018 թ.-ի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: Այն կներկայացնեն գյուղատնտեսության, քաղաքաշինության, էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների, բնապահպանության և բնական ռեսուրսների գերատեսչությունների պատասխանատուները:
 
Ժամը 12:30-ին հանձնաժողովային քննարկումը կշարունակեն ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի, Արցախի ներդրումային հիմնադրամի, Գյուղի և գյուղատնտեսութան աջակցության հիմնադրամի պետական լիազոր ներկայացուցիչները:
 
Ժամը 14։00-ին Մարտունու Արամ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցի դահլիճում երիտասարդները հնարավորություն կունենան ծանոթանալու «Erasmus+» միջազգային ծրագրին և ինչպես ճիշտ գրել CV, մոտիվացիոն նամակ:
 
Ժամը 15։00-ին Շուշիի Դանիել Ղազարյանի անվան դպրոցի Առնո Բաբաջանյանի անվան համերգային դահլիճում դպրոցի օպերայի դասարանի սաների մասնակցությամբ տեղի կունենա Յուրի Ղազարյանի «Ինչպես էր կատուն արհեստներ սովորում» մանկական օպերայի առաջնախաղը։
 
Ժամը 15:30-ին Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանում տեղի կունենա դասախոսություն-կինոդիտում՝ նվիրված Արկադի Տեր-Թադևոսյանի ծննդյան 80-ամյակին: Մուտքն ազատ է:
 
Ժամը 15:30-ին Շուշիի «Նարեկացի» արվեստի միությունում կանցկացվի կավագործության բաց դաս: Մուտքն ազատ է:
 
Ժամը 16:00-ին Մարտակերտի մշակույթի և երիտասարդության կենտրոնում տեղի կունենա հանդիպում-դասընթաց CONIFA միջազգային մրցույթի կամավորական խմբի ղեկավար Ղազար Հակոբյանի հետ: 
 
Ժամը 17:00-ին Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի դահլիճում տեղի կունենա Ուսանողական համագումար: Համագումարին կներկայացվեն Արցախի պետական համալսարանի ուսանողական խորհրդի 2018-2019 ուս. տարում կատարված աշխատանքները, վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունը: Այնուհետև կներկայացվեն 2019-2020 ուս. տարվա ծրագրերը: Բացի դրանից նախատեսվում են պարգևատրումներ և համերգ՝ ուսանողների մասնակցությամբ:
Ժամը 19:00-ին տեղի կունենա Ճարտարի արվեստի դպրոցի հաշվետու համերգը:
Ժամը 19:30-ին «Արմատներ» կենսակենտրոնում («The Roots») տեղի կունենա կինոդիտում: Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան օրը կներկայացվի «Ազնավուր. կյանքը՝ սիրով լի» վավերագրական ֆիմը, որը ներկայացնումէ  մեծն արտիստի կյանքն ու արվեստը:
 
Այս և այլ թեմաների մասին առավել մանրամասն կարող եք ընթերցել artsakhpress.am կայքում: Հետևեք մեզ նաև թվիթերում, ֆեյսբուքում, ինստագրամում և յութուբի ալիքում:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search