Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է Գերագույն ռադան ցրելու մասին հրամանագիրն ու արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակել:
Զելենսկին Ռադան ցրելու և հուլիսի 21-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու հրամանագիր է ստորագրել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ընտրությունները կայանալու են հուլիսի 21-ին: Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է նախագահի պաշտոնական կայքում, փոխանցում է tert.am-ը:
Բացի այդ Զելենսկին նախարարների կաբինետին կարգադրել է ապահովել արտահերթ խորհրդարանական ընտրությունների ֆինանսավորումը:
Հիշեցնենք, որ Զելենսկիի երդմնակալության պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել մայիսի 20-ին: