Artsakhpress

Քաղաքական

Ոչ մի ընտրություն ավելի մեծ արժեք չէ, քան միասնական լինելը. «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ

Մայիսի 21-ին «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը Մարտունի քաղաքի հաղթանակի հրապարակում հանդիպել է բնակիչների հետ:

Ոչ մի ընտրություն ավելի մեծ արժեք չէ, քան միասնական լինելը. «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ

Ոչ  մի  ընտրություն   ավելի  մեծ  արժեք  չէ, քան  միասնական  լինելը. «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ«Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝  Ա.  Հարությունյանը  և    Մարտունու  քաղաքապետ  Մհեր  Խաչատրյանը   ծաղիկներ  են  խոնարհել  Մոնթե  Մելքոնյանի   հուշարձանին, Մեծ   հայրենականի և  Արցախյան   պատերազմի   ժամանակ    զոհվածների  հիշատակը  հավերժացնող   հուշաքարերին:
Մարտունեցիների  հետ  հանդիպմանն  Ա.  Հարությունյանը  հանդես  է  եկել    ելույթով՝   ասելով, որ  Արցախում  ապրում  է  աշխատասեր   մի  ժողովուրդ, որը  րոպեների  ընթացքում  դառնում է   բռունցք՝  ոչ  միայն   պաշտպանելու  հայրենիքը, այլև    աշխարհին  ապացուցելու, որ    արժանի  են  ապրելու  և    զարգանալու:
«Արցախում  սպասվում  են  քաղաքական  զարգացումներ:   2020  թվականի   գարնանը  նախատեսվում  են  նախագահական  և  խորհրդարանական, իսկ   առաջիկայում՝   տեղական  ինքնակառավարման  մարմինների  ընտրություններ: Ոչ  մի  ընտրություն   ավելի  մեծ  արժեք  չէ  կամ   ավելի  մեծ  նպատակ  չէ  հետապնդում, քան  միասնական  լինելը:  Մենք  ունենք   միասնական  մեկ  հայրենիք  և   երազում ենք  դառնալ  մեկ  երկիր»,-ավելացրել  է  Ա.  Հարությունյաը՝    ընդգծելով, որ    ցանկացած  սադրանք՝  ուղղված  պետությանը, կամ  հակասահմանադրական   արարք  արժանանալու  է    ժողովրդի  դիմադրությանը:
Ըստ Ա.  Հարությունյանի՝  Արցախում  իշխանության   ձևավորումը  պետք  է  լինի  միայն  ընտրությամբ, խաղաղ  և  առանց  ցնցումների:
Խոսելով   երկրում  առկա  խնդիրների  մասին՝    կուսակցության   նախագահն  ասել  է.  «Մեր երկրում  կան  սոցիալական  բազմաթիվ   պրոբլեմներ, չլուծված  խնդիրներ  և  փորձել  դրանք    առիթ   դարձնել,  և   խախտել     մեր  երկրի  ներքին    անդորրը,   ես  բարոյական   չեմ  համարում:  Հայաստանում  տեղի  ունեցած  փոփոխությունները  ոչ  միայն     ողջունել  ենք, այլև    նշել  ենք, որ   պատրաստ    ենք  աջակցելու, բայց  դա  չի  նշանակում, որ  հայաստանյան  փոփոխությունները   պետք  է  հիմք  հանդիսանան      Արցախը տանելու   ներքաղաքական  անկայունության    ճանապարհով»:
Ա.  Հարությունյանն  իր   ելույթում   կարևորել  է, որ 2005  թվականին,     ստեղծելով    «Ազատ Հայրենիք» կուսակցությունը, ամենամեծ   քվեն  ստացել  են հենց  Մարտունու   շրջանում, որն  էլ    պարտավորեցրել  է   իրեն  հետագայում  ևս  զբաղվել  քաղաքականությամբ:
Նա  անդրադարձել  է կուսակցության տեսլականին և  մարտունեցիներին  ներկայացրել  կուսակցության  ծրագիրը, որը  հետագայում      դառնալու  է   նախըտրական  ծրագիր՝  հաշվի  առնելով  նաև   բնակիչների    առաջարկությունները: 
Ա.  Հարությունյանն  առաջնահերթ  է  համարել  բանակի  մարտունակությունը, մատչելի  գներով  բնակարանների   ձեռքբերումը, կառուցումը   կամ   վերանորոգումը, անվճար   բուժօգնություն   և    բարձրագույն    կրթություն  ստանալը,   ենթակառուցվածքների    բարելավումը  և  այլն:  Առաջիկա    5  տարիների  ընթացքում    հանրապետությունում   նախատեսվում  է ավարտին  հասցնել      ներհամայնքային  ճանապարհների   սալապատման    ծրագիրը: 
Ա.  Հարությունյանը   նաև    լսել  է   նաև   բնակիչների   առաջարկներն ու  հարցերը: 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Քաշաթաղում հայտնաբերել են հրազենային վնասվածքներով 27-ամյա երիտասարդի դի

Մանրամասներ Արագած լեռան վրա արջի հարձակման հետևանքով մահացած լեհ լեռնագնացի մասին. SHANTNEWS.am

Բացառիկ զորավարժություն, որին ներգրավված կլինեն ողջ երկիրն ու յուրաքանչյուրը․ ՀՀ ՊՆ

Վանեցյանն անդրադարձել է իր հրաժարականին և հետագա անելիքներին

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Քարվաճառում առաջին անգամ կազմակերպվել է մեղրի փառատոն (լուսանկարներ)

Եթե Ադրբեջանը ԼՂ հարցում կատեգորիկ է, մենք էլ կասենք` Արցախը Հայաստանն է ու վերջ. Փաշինյան

Ադրբեջանն ու Ռուսաստանը ներկայացնող ըմբիշների մարտը սկանդալով է ավարտվել. տեսանյութ

Search