Artsakhpress

Միջազգային

Պատմությունը խեղաթյուրելու հերթական փորձն է. Հունաստանը պատասխանել է Թուրքիայի հայտարարություններին

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը Պոնտոսի ցեղասպանության վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում ասվում էր, որ «1919 թ. մայիսի 19-ը Թուրքիայի Հանրապետության հիմնադրման ուղղությամբ մղված ազգային ազատագրական պայքարի օրն է», և Հունաստանի որոշ ծայրահեղական խմբեր չեն կարող այս իմաստալից օրվա վրա ստվեր գցել:

Պատմությունը խեղաթյուրելու հերթական փորձն է. Հունաստանը պատասխանել է Թուրքիայի հայտարարություններին

Պատմությունը խեղաթյուրելու հերթական փորձն է. Հունաստանը պատասխանել է Թուրքիայի հայտարարություններին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Մեր պատմությանն ուղղված այս երևակայության արդյունքները, Թուրքիային ուղղված ատելություն սերմանել ցանկացող գործողությունները և Հունաստանի որոշ քաղաքական գործիչների` ներքաղաքական շարժառիթներով պատմական փաստեր խեղաթյուրելն ընդունելն անհնար է»,- ըստ Spitnik-ի թուրքական ծառայության` նշված է հայտարարության մեջ:
Ի պատասխան` Հունաստանի ԱԳՆ-ն Թուրքիայի գործողություններն անվանել է «պատմությունը խեղաթյուրելու անհաջող փորձ»:
«Կոչ ենք անում Թուրքիային` ճանաչել պատմական իրողությունները և վերջ տալ  պատմությունը խեղաթյուրելուն: Անցյալի ամենամութ պահերը չկրկնելու և անցյալից մնացած խորին վերքերը լավացնելու համար Պոնտոսի ցեղասպանության նման դեպքերը ճանաչելը բոլորիս համար, հատկապես` մեր հարևան Թուրքիայի, պատմական պարտականություն է»,- ասվում է Հունաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
Նշենք, որ Պոնտոսի հույների ցեղասպանությունը նշվում է ամեն տարի մայիսի 19-ին: Հենց այդ օրն է համարվում Թուրքիայի հիմնադիր Մութաֆա Քեմալի գլխավորությամբ  «ազգային ազատագրական պայքարի» մեկնարկի օրը:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մահվան ելքով ՃՏՊ՝ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին (թարմացում ՊԲ-ից)

Ստամբուլի ընտրությունները ավարտվեցին. Էրդողանի կուսակցության թեկնածուն դարձյալ պարտվեց

Ստեփանակերտում դիմավորել են Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճած Վարդան Ղալայանին

Ստեփանակերտում դիմավորել են Ֆրանսիայի և Բելգիայի առաջնություններից հաղթանակով վերադարձած ձյուդոյիստներին

Ադրբեջանը Ֆրանսիայի հետ զրահատեխնիկա կարտադրի

Իրանում մահապատժի են ենթարկել ՊՆ-ի աշխատակցին ԱՄՆ-ի օգտին լրտեսության համար

Գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը նշանակվել է ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալ

ՀՀ զինված ուժերի տանկիստները պատրաստ են թշնամու ցանկացած ոտնձգության

ԵԱ․ Արմեն Նազարյանի որդին եզրափակիչում հաղթեց թուրք մրցակցին՝ 10։0 (ֆոտո)

Search