Artsakhpress

Տնտեսական

Բնապահպանության ոլորտին հատկացվել է ավելի քան 330 միլիոն դրամ

2018 թ.-ին ԱՀ պետական բյուջեից բնապահպանության ոլորտին հատկացվել է 331 միլիոն 133 հազար դրամ, որից փաստացի ծախսվել է 308 միլիոն 905 հազար 500 դրամ: Կատարողականը կազմել է 93 %:

Բնապահպանության ոլորտին հատկացվել է ավելի քան 330 միլիոն դրամ

Բնապահպանության ոլորտին հատկացվել է ավելի քան 330 միլիոն դրամ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, Խորհրդարանում կայացած 2018 թ.-ի պետական բյուջեի հաշվետվությանն ասել է ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարար Ֆելիքս Գաբրիելյանը:
Նրա խոսքով՝ նախարարության կողմից իրականացվել են 4 ծրագրեր, որոնց համար նախատեսված էր 139 միլիոն դրամ, սակայն փաստացի հատկացվել է 134 միլիոն 130 հազար 95 դրամ, այդ թվում՝ Արցախի ընդերքի ուսումնասիրության համար՝ 120 միլիոն դրամ, (ծրագիրն իրականացվել է «Ապագա սերունդների հիմնադրամ»-ի միջոցներով), Արցախի տարածքի կոշտ կենցաղային թափոնների ուսումնասիրության միջոցառումների ծրագրի իրականացման համար՝ 1 միլիոն 520 հազար դրամ:
Ծրագրի շրջանակներում ուսումնասիրություններ են իրականացվել Ստեփանակերտ քաղաքի հարակից տարածքներում, Ասկերանի, Շուշիի և Մարտունու շրջաններում: Մակերևութային ջրերի ուսումնասիրության համար հատկացվել էր 16 միլիոն դրամ, որից ծախսվել է 12 միլիոն դրամ: Կենսատեխնիկական միջոցառումների ծրագրի իրականացմանը հատկացվել է 1 միլիոն 380 հազար դրամ, որը իրականացվել է 100 %-ով: Ֆ. Գաբրիելյանը տեղեկացրել է, որ այս տարի նախատեսված է կյանքի կոչել 8 ծրագիր:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ժամը 20:00-ից դադարեցվելու է մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի աշխատանքը

Դուք իրականությունից հեռու եք այնքանով, որքանով իմ մասին Ձեզ տեղեկություն տրամադրողները. Սամվել Կարապետյանի արձագանքը

Համապետական ընտրություններին մասնակցել են ընտրողների 72,7%-ը. ԿԸՀ նախագահ

Մասիս Մայիլյանը ընդունեց իր պարտությունը

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մենք չենք պաշտպանի թեկնածուներից որևէ մեկին. Վիտալի Բալասանյան

Արցախում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը

Առայսօր կորոնավիրուսային վարակի դեպք չի գրանցվել. կա 2 մեկուսացված քաղաքացի. Տեղեկատվական շտաբ

Զինծառայող է մահացել

Ստեփանակերտում արձանագրվել է 9 ապրանքատեսակների միջին գների փոփոխություն. Տեղեկատվական շտաբ

Search