Artsakhpress

Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականը կձևավորվի հաջորդ տարի. Աննա Թադևոսյան

Համաշխարհային ֆուտբոլում օրեցօր իր ուրույն տեղն է զբաղեցնում նաև կանանց ֆուտբոլը, որն իր դիտարժանությամբ, արագությամբ, տեխնիկական որակներով տղամարդկանց ֆուտբոլից շատ հեռու չէ:

Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականը կձևավորվի հաջորդ տարի. Աննա Թադևոսյան

Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականը կձևավորվի հաջորդ տարի. Աննա Թադևոսյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍՖուտբոլային գերտերություններն իրենց ուշադրության կենտրոնում են պահում նաև կանանց ֆուտբոլի զարգացումը: Հայաստանում ևս կանանց ֆուտբոլը վերջին տարում մեծ թափով է զարգանում: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կանանց ֆուտբոլի բաժնի ղեկավար Աննա Թադևոսյանը խոսեց կանանց ֆուտբոլի ներուժի, ձևավորվող հավաքականի և թիմի առաջ դրվելիք մարտահրավերների մասին:
 
-Ինչպե՞ս ստացվեց, որ ՀՖՖ-ն որոշեց զարկ տալ կանանց ֆուտբոլի զարգացմանը Հայաստանում:
 
-Կարծում եմ, որ ՀՖՖ նոր ղեկավարությունը նպատակ ունի զարգացնելու նաև կանանց ֆուտբոլը, քանի որ ամբողջ աշխարհում` սկսած ՈՒԵՖԱ-ից, ՖԻՖԱ-ից և եվրոպական, ամերիկյան զարգացած երկրներից, կանանց ֆուտբոլը գրեթե հավասարը հավասարի է դրվում տղամարդկանցին: Հայաստանում էլ արդեն ժամանակն է, որ զարկ տանք կանանց ֆուտբոլի զարգացմանը, քանի որ ոչ մի տարբերություն չկա, և չես կարող 10-15 տարեկան աղջկան բացատրել, թե ինչու նա չի կարող ֆուտբոլ խաղալ: Եվ մեր նպատակն այն էր, որ Հայաստանը հետ չմնա նորմալ զարգացում ապրող եվրոպական երկրներից:
 
-Ի՞նչ ներուժ կա Հայաստանում կանանց ֆուտբոլի զարգացման տեսանկյունից:
 
-Ինքս կանանց ֆուտբոլի զարգացման գործում ներգրավված եմ 2015 թվականից, երբ «Խաղաղության կորպուս»-ի հետ համատեղ ստեղծեցի «Goals» հասարակական կազմակերպությունը, որի նպատակն էր կանանց ֆուտբոլի զարգացման խթանումը: Եվ հիմնական շեշտը դրված էր մարզերում կանանց ինչ-որ մարզաձևով կամ ֆուտբոլով զբաղվելու հնարավորություն տալու վրա: Այդ օրերից սկսած՝ հասկացա, որ կանանց ֆուտբոլի մեծ ներուժ ունենք: 2015 թվականին Սյունիքում կար կանանց ֆուտզալի միայն 4 թիմ: Բայց հիմա Հայաստանի 8 մարզերում 60-ից ավելի թիմում մոտ 760 աղջիկ ֆուտբոլ է խաղում: Գրեթե թիմեր չկան Արարատի և Արագածոտնի մարզերում, և քիչ թիմեր կան Գեղարքունքում:
 
-Եր՞բ կունենանք կանանց մեծահասակների ընտրանի:
 
-Ինչ սկսեցի աշխատել ՀՖՖ-ում, առաջին իսկ օրից աշխատանքներ ենք տանում կանանց մեծահասակների հավաքական ձևավորելու ուղղությամբ: Հիմա ունենք մինչև 19 տարեկանների թիմ, որը հոկտեմբերին կմասնակցի Եվրո-2020 որակավորման փուլին Բոսնիայում: Սեպտեմբերին ուսումնամարզական հավաք կսկսի մինչև 17 տարեկանների թիմը, որը հաջորդ տարի կմասնակցի ՈւԵՖԱ-ի զարգացման մրցաշարին: Իսկ 2020 թվականի հունվարից կստեղծենք կանանց մեծահասակների հավաքականը: Ստեղծման սկզբնական փուլը կանցկացնենք ԱՄՆ-ում: Մոտ 25 ֆուտբոլիստներ ունենք Ամերիկայից, մեկը Գերմանիայից, ով հանդես է եկել Բավարիայի կանանց թիմում, այժմ էլ հանդես է գալիս «Ֆրանկֆուրտ»-ում: Եվ մինչև հունվար կգտնեմ էլի անուններ հավաքականի համար: Մենք պետք է օգտագործենք մեր սփյուռքի ներուժը հավաքականի ձևավորման հարցում, քանի որ նրանք, ում հետ հանդիպել եմ, մեծ ոգևորվածությամբ ընդունեցին առաջարկը: Հայաստանում էլ ունենք լավ ֆուտբոլիստներ, ովքեր ևս կարող են համալրել ընտրանու կազմը: Այն լինելու է հավասարակշռված հավաքական: Նպատակ ունենք հաջորդ տարի գոնե երկու ընկերական հանդիպում անցկացնել:
 
-Դուք հանդիպել եք նաև հայկական արմատներ ունեցող արտասահմանցի ֆուտբոլիստների հետ: Ի՞նչ արձագանքներ ստացաք նրանցից:
 
-Առաջինը որպես այդպիսին հանդիպել եմ ԱՄՆ-ից Նենսիի հետ, այնուհետ Մարալին եմ գտել Գերմանիայից: Հիմա մինչև 19 տարեկանների հավաքականում 6 աղջիկ կա ԱՄՆ-ից: Հունիսին հավաք կունենանք Մ19 տարեկանների թիմով: ԱՄՆ-ի հայկական համայնքի շնորհիվ գտանք նաև մյուս խաղացողներին: Մ17 տարեկանների թիմի համար էլ ունենք 10 ֆուտբոլիստներ ԱՄՆ-ից: Նրանք մեծ երազանք են ունեցել խաղալու Հայաստանի, առավել ևս հավաքականի համար: Հիմա մեծ հաճույքով են միանում մեզ:
 
-Ի՞նչ նպատակ, առաջադրանք ունի կատարելու կանանց թիմը:
 
-Հավաքականի նպատակը լինելու է հաղթահարել 2023 թվականի աշխարհի առաջնության որակավորմանը փուլը: Դրա հետ մեկտեղ նաև նպատակ ունենք մասնակցելու 2025 թվականի Եվրոպայի առաջնությանը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ բարձր նպատակներ ենք դրել, և պետք է նպատակին տանող ճանապարհին ճիշտ աշխատենք: Եթե մեզ հաջողվի լավ և ճիշտ աշխատել, ապա հաղթահարելի նպատակ է:
 
-Ո՞ւմ եք տեսնում հավաքականի գլխավոր մարզչի դերում:
 
-Չեմ կարծում, որ ազգային թիմի մարզիչը կլինի Հայաստանից: Ես և ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսն արդեն երկու ամիս է քննարկում ենք այդ հարցը: Փորձում ենք մեզ համար օպտիմալ տարբերակ գտնել: Արդեն աշնանը կունենանք այն մարդուն, ով կլինի հավաքականի ղեկին: Եվրոպացի մասնագետ կլինի, սակայն անուններ դեռ չունեմ:
 
-Քա՞նի տարիքային հավաքականներ ունենք և քանիսն ենք պատրաստվում ստեղծել:
 
-Հիմա ունենք Մ19 տարեկանների հավաքական, որը փետրվարից հավաքների միջոցով նախապատրաստվում է Եվրոպայի առաջնության որակավորման փուլին, իսկ սեպտեմբերից էլ կունենանք Մ17 տարեկանների թիմ: Եվ նպատակ ունենք նաև հաջորդ տարի Մ14 տարեկանների պահեստային հավաքական կազմավորել:
 
-ՀՖՖ ղեկավար կազմի փոփոխությունից հետո հայկական ակումբները բարձրաձայնեցին, որ ուզում են նաև կանանց թիմեր ունենալ: Ի՞նչ փուլում է գործընթացը:
 
-ՀՖՖ հայտարարել է բոլոր ակումբներին, որ լիցենզիա ունենալու համար պետք է նաև կանանց թիմեր ունենալ: Դեռևս ոչ մի բացասական արձագանք չենք ստացել: «Բանանց»-ն ունի կանանց թիմ, որը գործում է մոտ մեկ տարի: «Ալաշկերտ»-ը կունենա հուլիսից: Երևանի «Արարատ» ակումբը սկսել է ձևավորել թիմը: Գիտեմ, որ այդ ուղղությամբ աշխատանքներ է տանում նաև «Փյունիկ»-ը:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search