«Արցախպրես» լրատվական գործակալությունն այսօր՝ մայիսի 23-ին, նշում է իր հիմնադրման հինգ տարին:
«Արցախպրես» լրատվական գործակալությունը 5 տարեկան է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արցախի միակ և անկախ լրատվական գործակալության թիմը շուրջ հինգ տարի ամենօրյա աշխատանքային ռեժիմով շարունակում է ակտիվորեն լուսաբանել Արցախում տեղի ունեցող իրադարձությունները, որպեսզի օրվա լրահոսը հասանելի լինի մեր բազմահազար լսարանին: Այս ընթացքում, անկախ նյութատեխնիկական դժվարություններից, օբյեկտիվ և օպերատիվ տեղեկատվության մատուցումը եղել է մեր գործունեության հիմնական սկզբունքը:
Մենք հպարտանում ենք «Արցախպրես»-ի ընթերցողներով, ուրախությամբ արձանագրում գործակալության՝ տեղեկատվության նկատմամբ վստահությունը և օգտագործումը հայաստանյան, Սփյուռքի և արտասահմանյան մամուլում:
Գործակալությունն ակտիվորեն գործում է սոցիալական հարթակներում։ Այն շարունակում է մնալ հայկական մեդիադաշտի եզակիներից, որի ֆեյսբուքյան էջը վերիֆիկացված է, իսկ թվիթերյան էջը՝ լավագույններից:
«Արցախպրես» լրատվական գործակալությունը շնորհավորում է իր ընթերցողներին՝ խոստանում լրահոսի նոր ու հետաքրքիր մատուցում: Առիթից օգտվելով՝ մեր շնորհավորանքներն ենք փոխանցում նաև մեր բոլոր գործընկերներին, մաղթում ստեղծագործական նորանոր հաջողություններ, քանի որ հաճելի զուգադիպությամբ մայիսի 23-ին Արցախում նշվում է նաև լրագրողի մասնագիտական օրը: