Artsakhpress

Միջազգային

Հունաստանում բացվել է առաջին դայվինգ պարկը

Հունաստանում առաջին դայվինգ պարկը բացվել է զբոսաշրջիկների շրջանում հայտնի վայրում, հայտնում է Հունաստանի էներգետիկայի եւ շրջակա միջավայրի նախարարությունը:

Հունաստանում բացվել է առաջին դայվինգ պարկը

Հունաստանում բացվել է առաջին դայվինգ պարկը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նշվում է, որ պարկի համար Պելոպոնեսի արեւելքում՝ Հարավային Կինուրիա նահանգում առանձնացվել է ծովային շրջան, հայտնում է News.am-ը:
Նրա մակերեսը 1 704 քառակուսի մետր է Արկադիա նահանգի Օրմոս Թիրոսում՝  Արգոլիդի ծոցի առափնյա գյուղում:
Դայվինգ պարկի կառավարումը փոխանցվել է տեղական իշխանություններին:
Շրջանի առանձնացումը որպես ստորջրյա հանգստի գոտի՝ կօգնի երկրում եւ նահանգում զբոսաշրջության զարգացմանը, հատուկ գրավչություն կստեղծի  նրա համար, նշվում է նախարարության հաղորդագրությունում:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Search