Artsakhpress

Հասարակական

Արցախի հանրակրթական դպրոցներում հրաժեշտ է տվել 3308 շրջանավարտ (լուսանկարներ)

Ընթացիկ տարվա մայիսի 24-ին Արցախի մի շարք հանրակրթական դպրոցներում հնչել է «Վերջին զանգը», և այդ կապակցությամբ կրթօջախներում վաղ առավոտից մեկնարկել են հանդիսավոր միջոցառումներ:

Արցախի հանրակրթական դպրոցներում հրաժեշտ է տվել 3308 շրջանավարտ (լուսանկարներ)

Արցախի   հանրակրթական  դպրոցներում   հրաժեշտ  է   տվել  3308    շրջանավարտ  (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝   տոնական    տրամադրություն  էր  նաև   Ստեփանակերտի  Խաչատուր  Աբովյանի  անվան  N1    հիմնական  դպրոցում, որտեղ   կրթօջախին  հրաժեշտ  են  տվել   143   շրջանավարտ:
Միջոցառմանը   դպրոցի   աշակերտները   հանդես  են  եկել  երգերով  ու  պարերով, զինվորական  ներկայացում-ցուցադրությամբ:
Դպրոցի  տնօրեն  Ժաննա   Բալայանը  մի  խումբ   աշակերտների՝  տարբեր  մրցույթներում    ցուցաբերած  ակտիվության  և  առաջադիմության  համար    հանձնել է  գովասանագրեր  և  շնորհակալագրեր:
«Վերջին զանգը»-ին      շնորհավորական      խոսքով  հանդես  է  եկել  ԱՀ  կրթության, գիտության  և  սպորտի  նախարար  Նարինե  Աղաբալյանը:
Նա ասել է, որ   դպրոցական  զանգը  վերջին անգամ   ղողանջել   է   1340    12-րդ  դասարանի        աշակերտի  համար, իսկ  1968    իններորդցիների  համար  էլ    այդ  զանգը   խորհրդանշում   է    որպես  հիմնական  կրթության  վկայության ավարտ:
Նախարարը  նշել է, որ  12-րդ  դասարանն  ավարտած    տղաներից  շատերն առաջիկայում  կզորակոչվեն   և  կհամալրեն  պաշտպանության  բանակի   շարքերը, իսկ  իններորդ  դասարանն  ավարտած     աշակերտները   պիտի  շարունակեն   իրենց ուսումն ավագ  կամ  միջին մասնագիտական   հաստատություններում:
Դիմելով   շրջանավարտներին՝  Ն.  Աղաբալյանը  մասնավորապես  ասել է. «Ձեզ  համար  սկսվում  է կյանքի   նոր  փուլ՝  ավելի  հասուն  և  ուղղորդված: Առաջիկա   3  տարիները   լինելու  են  նոր  գիտելիքների, հմտությունների  ձեռքբերման   և    մասնագիտական  կողմնորոշման տարիներ:   Այդ  տարիների  ընթացքում   դուք  պետք  է  ընտրեք կյանքի  կարևոր    որոշումներից  մեկը՝  ձեր ապագա  մասնագիտությունը:  Հիշեք, որ  դուք  եք  անկախության  սերունդը, և  դուք  եք  մարմնավորում  մեր  անկախությունը  կերտածների    նվիրական     երազնքները, Ձեզ  հետ  են  կապված  մեր  բոլոր  հույսերը՝  միասնության,   հզոր  հայրենիքի  և  նոր  հաղթանակների  տեսլականը: Վստահ  քայլեք  ձեր   ճանապարհը, եղեք   հավատարիմ  այն  արժեքներին, որոնք  անսասան  կպահեն  մեր    հայրենիքը  և  մեր   պետականությունը: Մաղթում եմ   ձեզ  լուսավոր   ճանապարհ: Շնորհակալություն  եմ  հայտնում  բոլոր  ուսուցիչներին   իրենց  նվիրական  առաքելության  համար»:
Ստեփանակերտի N1  հիմնական  դպրոցի   տնօրեն  Ժաննա   Բալայանը   ևս  շնորհավորել  է    շրջանավարտներին:
Նա   իր  խոսքում   նշել  է. «Իններորդցիների  համար    այս  միջոցառումը  հարազատ  դպրոցի  գրկում վերջինն  է:  Առջևում  չորրորդ  և իններորդ  դասարանցիների  գիտելիքների  ստուգման  համար ավարտական  քննություններ  հանձնելն   է:  Մաղթում  եմ, որ  հաջողությամբ  ավարտեք   քննաշրջանը  և  ճիշտ  քայլերով   մտնեք  նոր  կյանք: Ցանկանում եմ, որ  ձեր  կյանքի  յուրաքանչյուր  օրն  իմաստավորված ու  հետաքրքիր  լինի,  և որ  ձեր  կողքին  միշտ  հավատարիմ  և ուղղամիտ    մարդիկ  լինեն: Եղեք  նախաձեռնող  ու  համարձակ,  ձեր  ունեցած  գիտելիքներով  ու  վարպետությամբ   շենացրեք  մեր  հայրենիքը ու   դարձեք  նրա   արժանի  զավակները»:
Արարողությանը  դպրոցի    շրջանավարտ  Անահիտ  Ղահրամանյանն   իններորդցիների  անունից   շնորհակալություն   է հայտնել      կրթօջախի  ուսուցիչներին՝   նրանց   հայրենասիրության  և  այն  ջերմության  համար, որ  ամեն  օր  փոխանցում  են  աշակերտներին:
«Մեր ուսուցիչները  և  դպրոցի  տնօրենն    ամեն   օր  մեծ   պատասխանատվությամբ  են  մոտենում   իրենց  գործին՝  մանկավարժի    բարձր  կոչմանը, նրանց  գիտելիքները, ստեղծագործական   ողջ  ներուժն  ու  ոգու    ջերմությունը  նվիրելով  երեխաների  դաստիարակության   ու   կրթության  վեհ   գործին»,-ավելացրել է  Ա. Ղահրամանյանը:
Միջոցառմանը  ներկա  էին  ԱՀ   նախագահ  Բակո  Սահակյանըտիկնոջ Անահիտ Սահակյանի հետ, ԱՀ  ԿԳՍ  նախարարության  աշխատակիցներ,  շրջանավարտների  ծնողներ,  հարազատներ    և  այլք:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search