Artsakhpress

Միջազգային

Հունաստանը եվրոգոտու անդամ Է դարձել վիճակագրության կեղծմամբ. Յունկեր

Հունաստանը ժամանակին Եվրոստատին սխալ տվյալներ Է ներկայացրել իր տնտեսական ցուցանիշների վերաբերյալ, ինչն Էլ 2001 թականին նրա առջեւ բացել Է եվրոգոտու ուղին:

Հունաստանը եվրոգոտու անդամ Է դարձել վիճակագրության կեղծմամբ. Յունկեր

Հունաստանը եվրոգոտու անդամ Է դարձել վիճակագրության կեղծմամբ. Յունկեր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին հայտարարել Է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերն այն հարցազրույցում, որը մայիսի 24-ին հրապարակվել Է գերմանական Bild թերթի կայքում:
«Արժութային միությունը պետք Է ամուսնությունից ավելի հուսալի լինի, այլապես ոչ ոք չի հավատա դրան: Հենց այդ պատճառով, նախքան որեւԷ երկրի եվրոգոտի ընդունելը, անհրաժեշտ Է ամեն ինչ ավելի հանգամանորեն ստուգել, քան ստուգում Էին նախկինում: Ճշմարտությունն այն Է, որ Հունաստանը 2001 թվականին եվրոգոտու անդամ Է դարձել վիճակագրական նյութերի կեղծումից հետո»,- ասել Է նա:
«Մինչեւ հիմա ինձ մեղադրում եմ դրանում. լինելով (1989 – 2009 թվականներին Լյուքսեմբուրգի) ֆինանսներների նախարար՝ ես դեմ Էի, որ Եվրոպայի անկախ վիճակագրական գերատեսչությունները գնահատեին այն տվյալները, որնք ներկայացնում են պետությունները: Այժմ մենք դա փոխել ենք, այժմ Եվրոստատը կարող Է Եվրամիության յուրաքանչյուր երկրում ամեն ինչ ստուգել: Եվրոպան ի վիճակի Է սովորելու սխալներից»,- հավելել Է Յունկերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search