Artsakhpress

Ռազմական

«Ամեն ինչի մեջ կա քաղաքական դրդապատճառ». Դավիթ Տոնոյանը՝ ապրիլյանի հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին

Ամեն ինչի մեջ կա քաղաքական դրդապատճառ:

«Ամեն ինչի մեջ կա քաղաքական դրդապատճառ». Դավիթ Տոնոյանը՝ ապրիլյանի հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին

«Ամեն ինչի մեջ կա քաղաքական դրդապատճառ». Դավիթ Տոնոյանը՝ ապրիլյանի հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Այս մասին այսօր՝ մայիսի 24-ին, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում ապրիլյան պատերազմի հանգամանքների հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությանը:
Հարցին, թե այդ հանձնաժողովը պետք է դռնբա՞ց լինի, թե փակ, նախարարն արձագանքեց. «Երբ որոշվի, թե այդ հանձնաժողովն ինչ նպատակներ է հետապնդում, ինչ է լինելու, ինչ խնդիրների վրա է ուշադրություն դարձնելու, իհարկե, այդ պահից սկսած, հաշվի առնելով նաեւ, որ տեղեկությունները հիմնականում դասակարգված են լինելու, կարծում եմ՝ հանձնաժողովի աշխատանքները եւ բաց կլինեն, եւ փակ»:
Տոնոյանի խոսքով, եթե ստեղծվի նման հանձնաժողով, հենց ՊՆ-ն պետք է ներկայացնի բոլոր անհրաժեշտ տեղեկությունները եւ եթե անհրաժեշտություն լինի, ինքն անձամբ կներկայացնի տեղեկությունները:
Նա հավելեց, որ այդ հանձնաժողովի հետ կապված վարչապետի հետ դեռ քննարկում չի ունեցել եւ չի կարող ասել, թե ինչու հիմա առաջացավ հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտություն. «Չեմ կարող ասել, ըստ երեւույթին, վարչապետի որոշումն է: Պետք է հասկանալ հանձնաժողովի աշխատանքի նպատակները»:
Հարցին, թե ինչ նկատի ուներ վարչապետը, երբ ասում էր, որ որոշ դավադիր ուժեր փորձում են հող հանձնելով մեղքը գցել ՀՀ իշխանությունների վրա, նա պատասխանեց. «Կարծում եմ՝ այդ հարցն ինձ չպետք է տրվի: Չեմ կարող ասել՝ ում նկատի ուներ: Եթե ապրիլյանի մասին է, ապա այն մարդկանց շրջանակն է, որոնք որոշումներ են կայացրել»:
Տոնոյանն ընդգծեց, որ ՀՀ զինված ուժերի եւ Արցախի պաշտպանության բանակի հետ կապված ոչ մի խնդիր չկա:
Ավելի վաղ հայտնել էր, որ կառավարությունում դատական համակարգի բարեփոխումներին նվիրված խորհրդակցության ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, հայտարարել էր. «Դեռևս նախորդ տարվա խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին ասել եմ, որ այս ամենը վերլուծելով՝ դրա տակ տեսնում եմ ընդհուպ դավադիր պատերազմ հրահրելու, անգամ որոշ տարածքներ հանձնելու և տեղի ունեցածի պատասխանատվությունը Հայաստանի կառավարության վրա դնելու հեռահար նպատակ»:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search