Artsakhpress

Հասարակական

Ծերության դասի ծրագրերին հատկացվել է 12.5 միլիարդ դրամ

2018 թ.-ին ծերության դասի ծրագրերին ԱՀ պետական բյուջեից հատկացվել է 12 միլիարդ 500 միլիոն դրամ:

Ծերության դասի ծրագրերին հատկացվել է 12.5 միլիարդ դրամ

Ծերության դասի ծրագրերին հատկացվել է 12.5 միլիարդ դրամ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ մայիսի 24-ին Խորհրդանաւոմ կայացած 2018 թ.-ի բյուջեի տարեկան հաշվետվությանն ասել է ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը՝ ընդգծելով, որ ճշտված բյուջեն կազմել է 11 միլիարդ 700 միլիոն դրամ, կատարողականը՝ 100 %:
Նախարարի խոսքով՝ կենսաթոշակային ապահովության բնագավառում շարունակվել են օրենսդրության կատարելագործման, քաղաքացիների կենսաթոշակային իրավունքի պատշաճ իրականացման աշխատանքները, ներդրվել է էլեկտրոնային կենսաթոշակ համակարգը: Սպայական անձնակազմի և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակների ծախսերը կազմել են 927 միլիոն 700 հազար դրամ: 2017 թ.-ի համեմատ՝ նշված ծախսերն աճել են մոտ 27 միլիոն դրամով, որը հիմնականում պայմանավորված էր շահառուների թվի աճով: Սոցիալական կենսաթոշակի միջին չափը 2018 թ.-ի արդյունքներով կազմում է 18 հազար 306 դրամ՝ 2017 թ.-ի 19 հազար 350 դրամի դիմաց: 2019 թ.-ի հունվարի 1-ի դրությամբ սոցիալական կենսաթոշակ ստացողների թիվը կազմել է 2476 մարդ, իսկ 2018 թ.-ի հունվարի 1-ի դրությամբ՝ 2486 մարդ: Նշված ծրագրի ծախսը 2018 թ.-ին կազմել է 543 միլիոն 300 հազար դրամ կամ նախատեսվածի 100 %-ը: Տարեցների շուրջօրյա խնամք իրականացնելու նպատակով «Ստեփանակերտի Տուն-Ինտերնատ» ՊՈԱԿ-ի 2018 թ.-ի ճշտված բյուջեն կազմել է 117 միլիոն 200 հազար դրամ, կատարողականը՝ 99 %:
«Սույն ծրագրի նպատակն է շուրջօրյա խնամքի ծառայություններ տրամադրել դրանց կարիքն ունեցող տարեց և հաշմանդամություն ունեցող 18 տարին լրացած անձանց՝ նրանց համար ապահովելով արժանապատիվ կենսապայմաններ: Ծրագրի շրջանակներում 2018 թ.-ին սպասարկվել է 75 շահառու: Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոնի կողմից սպասարկվել են Արցախում բնակվող 175 միայնակ տարեցներ և հաշմանդամներ: Աշխատանքային կենսաթոշակների փաստացի ծախսերը կազմել են 18 միլիարդ դրամ»,- նշել է Ս. Ավանեսյանը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ստեփանակերտի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. մահացել է քաղաքացի

«Ղարաբաղ Տելեկոմ»-ը պարզաբանում է ներկայացրել

Մովսես Հակոբյանն ու նրա տեղակալներն ազատվել են պաշտոններից

2020 թ-ին հանրապետությունում նախատեսվում է բարձրացնել նվազագույն ամսական աշխատավարձի մակարդակը. Ա. Հարությունյան

Ստեփանակերտում բացվել է «Renaissance Music Hall» երաժշտական ռեստորանը

Արայիկ Գրիգորյանը նշանակվել է Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ

Մովսես Հակոբյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Հրապարակվել է «Ուրարտու. մոռացված թագավորություն» ֆիլմի թրեյլերը

Search