Artsakhpress

Միջազգային

Հուսիտները հարձակում են իրականացրել Սաուդյան Արաբիայի օդանավակայանի վրա. լրատվամիջոցներ

Եմենական «Անսար ալլահ» շարժման կողմնակիցները՝ հուսիտները, անօդաչու թռչող սարքերով հարձակում են իրականացրել Սաուդյան Արաբիայի Ջիզան քաղաքի օդանավակայանում:

Հուսիտները հարձակում են իրականացրել Սաուդյան Արաբիայի օդանավակայանի վրա. լրատվամիջոցներ

Հուսիտները հարձակում են իրականացրել Սաուդյան Արաբիայի օդանավակայանի վրա. լրատվամիջոցներ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Tert.am-ի փոխանցմամբ, գրում է հաղորդում է Reuters գործակալությունը:

Նշվում է, որ հարվածի թիրախը ռազմական անգարներն են եղել: Դեպքի վերաբերյալ այլ տեղեկություններ առայժմ չեն հաղորդվում:

Վերջին 2 շաբաթների ընթացքում հուսիտները զգալիորեն մեծացրել են են Սաուդյան Արաբիայի նկատմամբ հրթիռներով ու անօդաչու սարքերով հարձակումների հաճախականությունը: Այս շաբաթ նրանք արդեն հարձակում են գործել Նաջարան քաղաքի օդանավակայանի ուղղությամբ:

Ավելի վաղ, Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Բին Աբդուլ Ազիզ Ալ Սաուդն արաբական աշխարհի առաջնորդների մասկանցությամբ Մեքքայում Իրանի հետ հարաբերությունների սրացման, երկրի ափերի մոտ լցանավերի նկատմամբ իրականցված դիվերսիայի, ինչպես նաև երկրում նավթամղիչ 2 կայանի նկատմամբ հուսիտների հարձակման առնչությամբ արտահերթ գագաթնաժողով էր հրավիրել:

Ավելի ուշ հուսիտները ստանձնել էին հարձակումների պատասխանատվությունը, որոնց հետևանքով առաջացած հրդեհը լուրջ վնասներ էր հասցրել:

Հիշեցնենք, որ Եմենում կառավարության և հուսիտների «Անսար ալլահ» շարժման միջև ռազմաքաղաքական հակամարտությունը շարունակվում է 2014թ.-ից: 2015թ.-ի մարտից կառավարության կողմն է անցել արաբական երկրների ռազմական կոալիցիան՝ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ:


     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Search