Artsakhpress

Միջազգային

Ադրբեջանցիներն ու վրացիները` բախման եզրին. Դավիթ Գարեջին կռվախնձոր է դարձել

Իրավիճակը վրաց-ադրբեջանական չսահմանագծված գոտում գտնվող Դավիթ Գարեջիի վանական համալիրի շուրջ շարունակում է մնալ ծայրահեղ լարված:

Ադրբեջանցիներն ու վրացիները` բախման եզրին. Դավիթ Գարեջին կռվախնձոր է դարձել

Ադրբեջանցիներն ու վրացիները` բախման եզրին. Դավիթ Գարեջին կռվախնձոր է դարձել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: SHANTNEWS.am-ի փոխանցմամբ,  վրացի սահմանապահներն այսօր տեղացիների և զբոսաշրջիկների համար փակել են համալիր տանող ճանապարհներն այն հատվածից, որտեղից երևում է նախորդ մի քանի օրերի ընթացքում ադրբեջանցիների կողմից ծանր տեխնիկայի միջոցով փորված-հարթեցված արահետը դեպի վրացական սրբավայր: Վանքի ադրբեջանական կողմում այսօր ևս պետական մասշտաբով սահմանազատման աշխատանքները շարունակվում են:
Նշենք, որ հանգստյան 2 օրերին վրացական կողմից աննախադեպ ակտիվություն էր գրանցվել Դավիթ Գարեջիի վանական համալիրում: Բնակչության տարբեր շերտերն, ինչպես նաև հոգևորականությունն այցելել էին համալիր՝ ի պաշտպանություն վրացական հոգևոր և մշակութային կոթողի: Ավելին, հոգևորականերն ի նշան բողոքի` երեկ ավելի քան 2 ժամ փակել էին միջպետական ճանապարհներից մեկը:
Նշենք, որ քաղաքացիական հասարակությունից ավելի անզիջում դիրքորոշում են զբաղեցրել հոգևորականները, ովքեր անբավարար են համարում  իշխանությունների պասիվ, ոմանց կարծիքով նաև դավաճանական դիրքորոշումը խնդրի նկատմամբ: Նրանք իշխանություններին և հասարակական ակտիվիստներին սթափության կոչ են անում՝ ադրբեջանական հարձակումներից պաշտպանվելու համար: «Ադրբեջանն ամենադաժան ու ստոր կերպով պայքարում է մեր դեմ: Անում է հնարավորինը, որ ուշքի չգանք, չգիտակցենք տեղի ունեցածը: Այս ամենը մեր անգործության մատնված պետության մեղքն է: Սթափվելու, պետականորեն սթափվելու ժամանակն է», -հայտարարել է վրացական եկեղեցու հոգևորականներից մեկը:
«Հասկանում ենք, որ Ադրբեջանի հետ պետք է պահպանենք լավ հարաբերություններ, բայց ոչ մեր սրբությունների հաշվին: Ակնհայտ է, որ վաղվա ակցիան կազմակերպվել է Ադրբեջան պետության և ոչ թե ՀԿ ակտիվիստների կողմից, քանի, որ ակցիայի համար ճանապարհ հենց պետությունն է հարթել: Մենք պետք է մեր ադրբեջանցի հարևաններին բացատրենք, որ Կովկասը մեր տունն է, Դավիթ Գարեջին մեր սրբավայրն է, և նրանց հետ կիսելու ոչինչ չունենք»,- ասել է համալիրի հոգևորականներից մեկը:
Նշենք, որ իրավիճակը լարվեց այն բանից հետո, երբ ադրբեջանական մամուլում տեղեկություն էր տարածվելառ այն, որ այդ երկրի ՀԿ-ները մտադիր են Ադրբեջանի անկախությանը օրը՝ մայիսի 28-ին, ավտոբուսներով ու մեքենաներով երթ կազմակերպել դեպի Դավիթ Գարեջիի համալիր և այնտեղ տեղադրել իրենց պետական դրոշը՝ այդ կերպ արձանագրելով իրենց դիրքորոշումն իբր ալբանական պետությունից ժառանգած տարածքների, մշակութային հուշարձանների նկատմամբ: Դրան հաջորդել էին այդ երկրի կողմից դեպի համալիր ճանապարհաշինական աշխատանքները:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search