Artsakhpress

Սպորտ

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, սպորտի հարցերով հանձնաժողովի նախագահը լիովին սատարում է Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքվի եզրափակչին չմասնակցելը

ՀՀ ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը լիովին սատարում է Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակչին չմասնակցելու որոշումը:

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, սպորտի հարցերով հանձնաժողովի նախագահը լիովին սատարում է Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքվի եզրափակչին չմասնակցելը

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, սպորտի հարցերով հանձնաժողովի նախագահը լիովին սատարում է Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքվի եզրափակչին չմասնակցելը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍՀայրապետյանը նման տեսակետ հայտնեց ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:
«Հենրիխ Մխիթարյանը հստակ գիտակցում է, որ Ադրբեջանը, հատկապես զինադադարից հետո,  ադրբեջանական հասարակության շրջանում՝ նախադպրոցական տարիքից սկսած հստակ հայատյացություն տարածելու քաղաքականություն է իրականացնում: Իմ ունեցած տեղեկություններով, նաև որոշակի նախապայմաններ են դրվել մեր ֆուտբոլիստի առաջ, որոնց մասին, կարծում եմ, մի օր Մխիթարյանը կխոսի ի լուր աշխարհի: Ես լիակատար սատարում եմ Հենրիխ Մխիթարյանի այդ որոշումը: Դա կշռադատված որոշում էր»,-ասաց Հայրապետյանը:
Նա հիշեց, որ Միացյալ Թագավարությունում Ադրբեջանի դեսպանը փորձել է ֆուտբոլիստին մեղադրել հարցը քաղաքականացնելու մեջ, սակայն նշեց, որ հարցն ի սկզբանե քաղաքականացվել էր, երբ Մխիթարյանին ընտրության առաջ են կանգնեցրել՝ ընտրելու սպորտի և անվտանգության միջև: «Հետևաբար, պետք է նաև ազգային ժողովից գնա այս ուղերձը, որ ֆուտբոլիստը հստակ լսի՝ սատարում ենք իր որոշումը և աջակցում ենք իր համար չափազանց ծանր պահին»,-ասաց հանձնաժողովի նախագահը:
Նա նշեց, որ, հավանաբար, խորհրդարանում հարցը ևս կբարձրացնի՝ օգտվելով հայտարարությունների ժամից և ԱԺ ամբիոնից կխոսի այդ մասին: Հայրապետյանը չբացառեց նաև, որ հետագայում խորհրդարանական դիվանագիտության խողովակներով ևս հարցը կբարձրացվի:
Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպումը կկայանա Բաքվում, մայիսի 29-ին: Եզրափակիչ խաղում միմյանց դեմ կմրցեն Լոնդոնը ներկայացնող երկու ակումբները՝ «Արսենալ»-ը և «Չելսի»-ն: «Արսենալ»-ը պաշտոնապես հաստատել է, որ Հենրիխ Մխիթարյանն անվտանգության նկատառումներից ելնելով չի մասնակցի հանդիպմանը: «Արսենալ»-ի երկրպագուները Change.org կայքում ստորագրահավաք են կազմակերպել, որով պահանջում են բոյկոտել եզրափակիչ: Ինչպես նաև երկրպագուները սկսել են սոցցանցերում օգտագործել #BoycotBaku հաշթագը: Ավելի վաղ անգլիական երկու ակումբների՝ «Արսենալ»-ի և «Չելսի»-ի երկրպագուները հետ էին վերադարձել մարզադաշտի 10 տոկոսը կազմող տոմսերը՝ մոտ 5800 տոմս:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ասկերանի շրջանի բնակիչը ձիով պայթել է հակահետևակային ականի վրա

Հզոր երկրաշարժ` Իրանում. այն զգացվել է Սյունիքի, Վայոց Ձորի, Արարատի մարզերում եւ Երեւանում

Արայիկ Հարությունյանը Արցախում կխրախուսի հարսանիքի՝ որպես նախնիներից եկած հաճելի ու պարտավորեցնող արարողության պահպանումը

Հայաստանն առաջարկել է փրկարարարական ուժեր ուղարկել Իրանի երկրաշարժի գոտի

Ստեփանակերտում կազմակերպվել է ֆլեշ մոբ

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձերբակալվել է ծառայակիցը

«Ձա՛յն տուր, ո՜վ ծովակ». հայուհու կատարումը հիացրել է Ռուսաստանի «Ձայնը» շոուի ժյուրիի անդամներին. Տեսանյութ

Արցախցի մարզիկը դարձել է աշխարհի չեմպիոն. այսօր նրան դիմավորել են Ստեփանակերտում

Արայիկ Հարությունյանն առաջադրվել է նախագահի թեկնածու. կայացել է «Ազատ Հայրենիք» կուսակցության համագումարը

Search