ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Կողմերը քննարկելու են երկրում խաղաղություն հաստատելու հարցը: Բանակցությունները երկու օր են տևելու, գրում է azatutyun.am լրատվական կայքը:
Թալիբների խոսնակ Զաբիուլահ Մուջահիդն ասել է, որ Մոսկվա մեկնած պատվիրակության ղեկավարը շարժման առաջնորդի տեղակալ Մուլլահ Աբդուլ Ղանի Բարադարն է:
Առայժմ հայտնի չէ, թե արդյո՞ք թալիբները դեմ առ դեմ կհանդիպեն Աֆղանստանի կառավարության ներկայացուցիչների հետ:
Այս տարվա ապրիլին Կատարում պետք է տեղի ունենար այդպիսի հանդիպում, սակայն վերջին պահին այն չեղարկվել է:
Ամերիկացի բանագնաց Զալմայ Խալիզադը Կատարում անցած մի քանի ամիսների ընթացքում մի շարք հանդիպումներ է անցկացրել թալիբների հետ:
Անցյալ տարվա նոյեմբերին Ռուսաստանն էլ է բանակցություններ կազմակերպել: Խալիզադը ողջունել է Ռուսաստանի միացումը խաղաղության գործընթացին, մինչդեռ ամերիկացի որոշ փորձագետներ կարծիք են հայտնել, որ Մոսկվան այդպես փորձում է հսկողության տակ առնել Աֆղանստանում հակամարտության կարգավորման գործընթացը: