Artsakhpress

Քաղաքական

Ինչ հարցեր են քննարկվել Նախագահ Սահակյանի հետ. պատմում են համանախագահները

Հանդիպմանը Բակո Սահակյանը ներկայացրեց տարածաշրջանում և Ղարաբաղում առկա իրավիճակի վերաբերյալ իր տեսակետը:

Ինչ հարցեր են քննարկվել Նախագահ Սահակյանի հետ. պատմում են համանախագահները

Ինչ   հարցեր  են  քննարկվել  Նախագահ   Սահակյանի   հետ. պատմում են  համանախագահները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  ԱՀ  նախագահի  հետ  հանդիպումից  հետո  այս  մասին   «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում  ասել  է  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ   Իգոր Պոպովը (Ռուսաստանի  Դաշնություն):
Նրա  խոսքով՝   իրենք   նաև եղել են պաշտպանության նախարարությունում, որտեղ ներկայացվել են շփման գծում տիրող իրավիճակը և այն միջոցառումները, որոնք կիրառվում են կայունության պահպանման  համար։
Ըստ   Ի.  Պոպովի՝  ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ միասին  իրենք  հանդիպել են  Հայաստանի վարչապետին: Կայացած հանգամանալից զրույցը վերաբերում էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Վիեննայում կայացած առաջին պաշտոնական հանդիպման արդյունքներին, ինչպես նաև այն որոշումներին, որոնք այդ արդյունքներով ընդունվել են Մոսկվայում՝ արտաքին գործերի նախարարների հանդիպման շրջանակում:
 
«Մենք անում ենք հայտարարություններ, որոնք կողմերին զսպվածության են կոչում։ Այստեղ գլխավորը՝ առավելագույն ջանքեր գործադրելն է՝ կողմերին հակամարտության կարգավորման դաշտ բերելու համար։ Դրան զուգահեռ՝ կնվազի նաև նմանատիպ հռետորաբանությունը»,-կարծիք  է  հայտնել Իգոր Պոպովը՝  ընդգծելով, որ  իրենք  Արցախում   լսել ենք դրական պատասխաններ:
  
Ըստ   Ի. Պոպովի՝   իրենք  վաղը կմեկնեն Երևան։ Այնուհետև կլինեն նաև Բաքվում, կհանդիպեն  Ադրբեջանի ղեկավարության հետ:
 Պատասխանելով գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ հրադադարի ռեժիմի ամրապնդման, գերիների հարազատների փոխայցելությունների միջազգային մեխանիզմների վերաբերյալ լրագրողների  հարցերին՝ ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին մասնավորապես ասել  է. «Այդ առումով մեր հանդիպումները և՛ Երևանում, և՛ այստեղ, շատ արդյունավետ էին։ Բնականաբար, այստեղ խոսքն այն միջոցառումների մասին է, որոնք նպաստում են լավ մթնոլորտի ստեղծմանն ու ամրապնդմանը, որովհետև առանց դրա ոչինչ հնարավոր չէ։ Այն միջոցառումները, որոնք դուք նշեցիք, նույնպես պահանջում են առավել հետևողական լինել այն բոլոր գործողություններում, որոնք նպատակաուղղված են լավ մթնոլորտի առաջխաղացմանը։ Մի շարք հարցերում Ստեփանակերտում փոխըմբռնում կա, ուստի այստեղ կայացած մեր քննարկումները համարում ենք արդյունավետ։ Մասնավորապես՝ այստեղ դրական արձագանք ենք ստացել՝ գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ հրադադարի ռեժիմի պահպանման և գերիների հարազատների փոխայցելությունների հարցերում։ Երկու դեպքում էլ պայմանավորվածություններ կան, իսկ ներկայում մշակման փուլում են կազմակերպչական    դետալները»։
 
Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի՝ Ստեփանակերտն ու Շուշին գրավելու հերթական ռազմատենչ հայտարարությունը անպատասխան թողնելուն՝ համանախագահ  Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) նշել է, որ բոլոր հանդիպումների ժամանակ իրենք կողմերին հորդորում են ժողովուրդներին խաղաղության նախապատրաստել և շարունակելու են նույն սկզբունքով առաջնորդվել։

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search