Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այն կարծիքին Է, որ իր երկիրը դրական առաջընթաց ունի եվրաինտեգրացման ճանապարհին, դրանում նրան ոչինչ չի խանգարի:
Զուրաբիշվիլին խոչընդոտներ չի տեսնում Վրաստանի՝ Եվրամիություն տանող ճանապարհին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրամիություն տանող ճանապարհին մեզ ոչինչ կանգնեցնի, ուստի մեզ հարկավոր են շատ ուղիներ, որոնք ավելի շատ Եվրոպա կներգրավեն Վրաստան եւ ցույց կտան՝ ինչ Է իրենից ներկայացնում Վրաստանը: Մշակութային երթուղիները շատ հետաքրքիր գործիք են մեզ զբոսաշրջիկներին, եվրոպացիներին ու ոչ միայն եվրոպացիներին ցույց տալու համար»,- ասել Է Զուրաբիշվիլին «Մշակութային երթուղի՝ Վրաստան, Եվրոպա» միջոցառման ընթացքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: