Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի անձնակազմը 2016 թվականի գարնանից համալրվելու է բացառապես պայմանագրային զինծառայողներով:
2016 թվականից Գյումրիի ռուսական ռազմաբազան համալրվելու Է միայն պայմանագրային զինծառայողներով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս ամսին հունվարի 20-ին «Ինտերֆաքս»-ին հայտնել են ՌԴ-ի զինված ուժերի գլխավոր շտաբում:
«Զորակոչով ծառայող վերջին զինվորականները Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանից կհեռանան 2016 թվականի գարնանը»,-ասել Է գործակալության զրուցակիցը:
Գլխավոր շտաբի ներկայացուցիչն ընդգծել Է, որ այս որոշումն ընդունվել Էր դեռ անցյալ տարի եւ կապված չԷ Գյումրիի ողբերգական իրադարձությունների հետ:
Նա հիշեցրել Է, որ 2014 թվականի դեկտեմբերից Տաջիկստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի անձնակազմը համալրվում Է բացառապես պայմանագրային զինծառայողներով:
Գործակալության զրուցակցի խոսքով՝ արտասահմանյան ռուսական ռազմակայաններ ծառայելու ուղարկվող զինվորականների բարոյահոգեբանական որակները նախապես մանրազնին ստուգվելու են: