Թուրքմենստանի նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովը ԱՊՀ-ի բոլոր երկրների պատվիրակություններին հրավիրել Է Կասպյան տնտեսական առաջին համաժողովին, որը կկայանա 2019 թվականի օգոստոսի 12-ին Թուրքմենբաշի քաղաքում:
Թուրքմենստանի նախագահը ԱՊՀ-ի երկրներին հրավիրել Է Կասպյան տնտեսական համաժողովին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սպասում ենք, որ առաջիկա համաժողովում լուրջ եւ առարկայական խոսակցություն կընթանա Կասպյան տարածաշրջանում համագործակցության հեռանկարների շուրջ… օգտվելով առիթից՝ ԱՊՀ-ի բոլոր երկրների պատվիրակություններին հրավիրում եմ մասնակցել դրան»,- ասել Է Բերդիմուհամեդով ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում, որն ընթանում Է Աշգաբադում: Նա նշել Է, որ Կասպից ծովի դերը հանգուցային Է եվրասիական տնտեսական փոխգործակցության հայեցակարգում, եւ Կասպյան տարածաշրջանը կոչված Է գործարար հետաքրքրությունների «միավորման ռազմավարական հանգույց» դառնալ ոչ միայն ափամերձ երկրների, այլեւ այլ պետությունների, այդ թվում՝ ԱՊՀ-ի մասնակից երկրների համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: