Artsakhpress

Միջազգային

Թրամփը դրական է արձագանքել Էրդողանի՝ Ս-400-ի համար համատեղ աշխատանքային խումբ ստեղծելու առաջարկին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դրական է գնահատել Թուրքիայի առաջնորդ Թայիփ Էրդողանի առաջարկը ստեղծել համատեղ աշխատանքային խումբ Անկարայի կողմից ռուսական զենիթա-հրթիռային համալիրներ (3ՊԿ) Ս-400 ձեռքբերելու հետ կապված:

Թրամփը դրական է արձագանքել Էրդողանի՝ Ս-400-ի համար համատեղ աշխատանքային խումբ ստեղծելու առաջարկին

Թրամփը դրական է արձագանքել Էրդողանի՝ Ս-400-ի համար համատեղ աշխատանքային խումբ ստեղծելու առաջարկին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Չորեքշաբթի Էրդողանը հերթական անգամ առաջարկել է Թրամփին ստեղծել համատեղ աշխատանքային խումբ Ս-400-ի հարցով, մինչդեռ Վաշինգտոնը համոզում է Անկարային հրաժարվել այդ համակարգերի ձեռքբերումից: Թուրքիան արդեն հայտարարել է, որ չի հրաժարվի Ս-400 գնելու ծրագրերից եւ որ հակաօդային պաշտպանության համակարգերի առաջին խումբը պետք է մատակարարվի հուլիսին, փոխանցում է news.am-ը:
ԱՄՆ-ը հայտարարում է, որ Ս-400 համակարգերն անհամատեղելի են ՆԱՏՕ-ի չափանիշների հետ, սպառնում է պատժամիջոցներ կիրառել դրանք ձեռբերելու դեպքում եւ բազմիցս ասել է, որ կարող է կասեցնել կամ չեղարկել Թուրքիային նորագույն  F-35 ինքնաթիռները վաճառելու գործընթացը: Թուրքիան F-35-ի ստեղծման հարցում ԱՄՆ-ի միջազգային ծրագրի մասնակիցներից մեկն է: Թուրքիան եւս բազմիցս հայտարարել է, որ Ս-400-ը վտանգ չի ներկայացնում ամերիկյան F-35-ի համար:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 12 թեկնածու

Սամվել Բաբայանի գրասենյակը կեղծ հայտարարություն է տարածել. պարզաբանում

Արցախում երկու զինծառայող է զոհվել

Դատարանը հրապարակեց Սամվել Բաբայանի դատական գործով որոշումը

Սամվել Բաբայանի ղեկավարած կուսակցությունը կսատարի Մասիս Մայիլյանի թեկնածությունը

Ստեփանակերտում կկառուցվի նոր, իր չափերով գուցե ամենամեծ բնակելի թաղամասը. Արայիկ Հարությունյան

Համապետական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 14 նախագահի թեկնածու, 2 կուսակցությունների դաշինք և 10 կուսակցություն

Ստեփանակերտ-Երևան երկկողմանի ճանապարհները փակ են. ԱԻՊԾ

Աջակցում ենք նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանին. ավելի քան մեկ տասնյակ հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ

Search