Artsakhpress

Վերլուծական

Սադրիչին արտաքսեցին երկրից. Ֆուադ Աբասովի առաքելության ձախողումը Ռուսաստանում

Ռուսաստանի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները վերջերս դիմել էին Մոսկվայի դատարան՝ պահանջելով վտարել ադրբեջանական ծագմամբ թուրք լրագրող Ֆուադ Աբասովին։

Սադրիչին արտաքսեցին երկրից. Ֆուադ Աբասովի առաքելության ձախողումը Ռուսաստանում

Սադրիչին արտաքսեցին երկրից. Ֆուադ Աբասովի առաքելության ձախողումը Ռուսաստանում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍՄայիսի 18-ին Ռուսաստանի իրավապահ մարմինները դատարանի որոշման հիման վրա կալանել էին Ֆ.Աբասովին եւ վտարել երկրից։
Ո՞վ է Ֆ.Աբասովը, եւ ինչո՞ւ հենց հայրենակիցներն են դատարանում բողոքել նրա դեմ։
Լայն հասարակությանը հայտնի են նրա վերջին հակահայ ելույթները, որոնք ունեցել է ադրբեջանցիների հետ չեչենների կոնֆլիկտից հետո։ Բայց ամենից առաջ նա հայտնի է իր պանթյուրքական հայացքներով եւ Ադրբեջանի բնիկ ժողովուրդների ամենամոլի ատողներից մեկն է, աչքի է ընկնում մեծ թշնամանքով թալիշների, ողջ թալիշ ժողովրդի հանդեպ։ Վերջերս Աբասովը վիրավորել էր թալիշական պետականության խորհրդանիշը՝ ազգային դրոշն ու «եղբայր ժողովրդի» ազգային զգացումները։ Անգամ ադրբեջանցիները, ովքեր ապրում են Ռուսաստանում, Աբասովին անվանում են սադրիչ, որն ազգամիջյան թշնամանք է հրահրում։ Նա նաեւ հաջողեցրել էր արշավ սկսել ԱզերՌոսի նախագահ Մեհրիբան Սադիգովայի եւ Մոսկվայում ռուս-ադրբեջանական մշակութային ընկերության նախագահ Աղադադաշ Քերիմովի դեմ, ովքեր չէին պաշտպանում Աբասովի ֆաշիստական գաղափարախոսությունը։ Ա.Քերիմովը Ֆուադ Աբասովին անվանել է «կեղծ հայրենասեր»՝ նկատելով, որ սա փող է հավաքում Ռուսաստանի սփյուռքի եւ Բաքվի կազմակերպություններում անձնական կարիքների եւ ադրբեջանական համայնքային կազմակերպությունների գործունեությունը խափանելու համար։
ԱզերՌոսի ղեկավար Մեհրիբան Սադիգովան նույնպես արտահայտվել է Աբասովի դեմ։ Նա ասել է, որ Աբասովը մանիպուլացնում է Ռուսաստանի ադրբեջանցիների տրամադրությունները՝ օգտագործելով չլուծված խնդիրները, եւ ակտիվորեն դիմում է ստի եւ զրպարտության՝ համայնքային կազմակերպությունների ղեկավարներին կոչ անելով հրաժարական տալ։  Նա կարծում է, որ Աբասովը «կատարում է վերեւի պատվերները»՝ ադրբեջանական պետական կազմակերպություններից, Ռուսաստանում դեսպանությունից եւ Ադրբեջանի սփյուռքի գործերով Պետկոմիտեից։
Հարկ է նշել, որ Ռուսաստանում ապրող ադրբեջանցիների մեծ մասը չի կիսում պաշտոնական Բաքվի հակահայ արտաքին քաղաքականությունը։ Ռուսաստանյան ԶԼՄ-ներով եւ սոցցանցերում նրանք բազմիցս իրենց դժգոհությունն են հայտնել, մասնավորապես, Մոսկվայում հայերի եւ ադրբեջանցիների միջեւ թշնամանքի հրահրման գործողություններից ղարաբաղյան թեմայով. «Մեր ինչի՞ն են պետք այստեղ Խոջալուն, Ղարաբաղը։ Մենք Ռուսաստանում երեխաներ ունենք, թոռներ։ Վա՞տ եք ապրում այստեղ։ Ուրի՞շ ինչ եք ուզում»։
Ֆուադ Աբասովի հռետորաբանությունը ձախողվեց, իսկ ինչ վերաբերում է հենց իրեն, ապա, ամենայն հավանականությամբ, նա կարժանանա Ի.Ալիեւի «հայրական ապտակին» Ռուսաստանում առաքելությունը ձախողելու համար։
Րաֆֆի Սամվելյան
Նյութի աղբյուր NEWS.am լրատվական կայք:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Search