Artsakhpress

Սպորտ

Հարավային Օսիայի հավաքականը կրկին հաղթել է. հաշիվը՝ 2-1 (լուսանկարներ)

Ստեփանակերտի մարզադաշտում Հարավային Օսիայի և Պադանիայի հավաքականների միջև անց է կացվել ֆուտբոլային մրցույթ:

Հարավային Օսիայի հավաքականը կրկին հաղթել է. հաշիվը՝ 2-1 (լուսանկարներ)

Հարավային  Օսիայի   հավաքականը  կրկին  հաղթել   է. հաշիվը՝  2-1 (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ«Արցախպրես»-ի  թղթակցի   հաղորդմամբ՝  մինչև    խաղի  մեկնարկը  հնչել  է    մրցող   թիմերի  երկրների   հիմները, որից  հետո  ներկայացվել  է  ֆուտբոլային կազմերը:
Խաղի երկրորդ   խաղակեսին  առաջին  գոլը  55-րդ  րոպեին   խփել  է  Հարավային  Օսիայի  հավաքականի  7-րդ  համարի  ներքո   խաղացող  Բատրազ   Գուրցիևը, իսկ   երկրորդ  գոլը՝  80-րդ   րոպեին,  նույն   թիմի  77-րդ   համարի  խաղացող  Իբրահիմ Բազաևը:
89-րդ   րոպեին  էլ  Պադանիայի  հավաքականի  7-րդ  համարի   ներքո  խաղացող  Ռավասի Ռիկարդոն  խփել  է  իրենց  թիմի  առաջին  գոլը: Խաղն  ավարտվել  է  2-1  հաշվով  հօգուտ  Հարավային  Օսիայի:
Մեզ  հետ  զրույցում   ConiFA-  2019 (Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիա) Եվրոպայի առաջնության  հիմնադիր    քարտուղար  Սաշա Դյուրկոբն  ասել է, որ   ինքը  բավականին  տպավորված  է   ֆուտբոլային  խաղերով: Արցախում  մեծ   թվով  ֆուտբոլի   երկրպագուներ  կան, որոնք  էլ  ոգևորում  են    հավաքականների  մարզիկներին: 
«Հինգ  տարի  առաջ  եղել  եմ  Արցախում,  բայց  այն  ժամանակ  այսպիսի  հիանալի  մարզադաշտ  չկար: Այն այժմ համապատասխանում  է  միջազգային  չափանիշներին: Կարծում  եմ՝  խաղերի  մրցավարները շատ  ճիշտ  և  արդար    աշխատանք  են  իրականացնում»,-  նշել  է  Ս. Դյուրկոբը:
Հարավային  Օսիայի  հավաքականի  7-րդ  համարի  ներքո   խաղացող  Բատրազ   Գուրցիևն  էլ  ասել է, որ   հավաքականները    շատ   լավ  են  մարզված:
Իրենք մեծ   ջանքեր  են  գործադրել հաղթելու  համար և արդյունքից  գոհ  են:
77-րդ   համարի  խաղացող  Իբրահիմ Բազաևի  խոսքով՝ իրենք   կարողացել են  վաստակել   2  հաղթանակ, որովհետև  նպատակադրված  էին:
«Բավականին   հետաքրքիր   ու   բարձր  մակարդակով  է  կազմակերպված   այս  առաջնությունը:
Շնորհակալություն ենք  հայտնում  բոլոր  այն  մարդկանց, ովքեր  մեզ  երկրպագում  են»,-ավելացրել  է  Ի. Բազաևը:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search