Artsakhpress

Սպորտ

Արցախ-Չամերիա ֆուտբոլային խաղն ավարտվել է հյուրերի հաղթանակով

Մարտունու մարզադաշտում այսօր կայացել է Արցախ-Չամերիա ֆուտբոլային խաղը: Այն ավարտվել է 4-1 հաշվով, տանտերերը հաղթանակը զիջել են Չամերիայի հավաքականին:

Արցախ-Չամերիա ֆուտբոլային խաղն ավարտվել է հյուրերի հաղթանակով

Արցախ-Չամերիա ֆուտբոլային խաղն ավարտվել է հյուրերի հաղթանակով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` առաջին խաղակեսն անցել է 0-0 հաշվով: Այնուհետև 57-րդ րոպեում հաշիվը բացել է Չամերիայի հավաքականը:
Արցախի թիմը հաշիվը հավասարեցրել է 83-րդ րոպեին: Իսկ 84-րդ րոպեին Չամերիայի հավաքականը կրկին գրավել է Արցախի դարպասը: Խաղի 91-րդ րոպեում հաշիվը դարձել է 3-1:
Վերջում մրցավարի կողմից ավելացվել են ևս մի քանի րոպեներ: Եվ 95-րդ րոպեին Չամերայի թիմը խփել է 4-րդ գոլը:
Մեզ հետ զրույցում հաղթած հավաքականի գլխավոր մարզիչ Բարլուլ Մինջան ասել է, որ չնայած երեկ կայացած Աբխազիա-Չամերիա խաղն ավարտվել էր 3-1 հաշվով` սակայն դա չի հուսալքել թիմի անդամներին:
«Մենք հասկացել ենք, թե ինչ խնդիր է ունեցել թիմը և փորձել ենք լուծել այն` ուշադիր հետևելով Արցախի թիմի խաղին: Այս անգամ պատրաստվել ենք այնպես, որ կարողանանք պաշտպանվել և դիմագրավել մրցակից թիմին:
Պատրաստվում ենք հաջորդ հանդիպումներին ևս նույն կերպ ներկայանալ»,- նշել է Բարլուլ Մինջան: Նա հույս  է հայտնել, որ երկու թիմերը կհայտնվեն եզրափակչում:
Իսկ Չամերիայի հավաքականի 8-րդ համարի ֆուտբոլիստ Կեվիս Գեցին նշել է, որ շատ ուրախ են հաղթանակի համար և փորձելու են մյուս խաղերին ևս բարձր արդյունքներ գրանցել:
Նրա խոսքով` Արցախում կարելի է տեսնել հյուրասեր, ընկերասեր մարդկանց, ինչը ողջունելի է: Կ. Գեցինն ասել է նաև, որ իրենք այստեղ իրենց շատ ապահով են զգում և ոգևորված են այս առաջնությունով:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Լուսանկարներ

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Վստահ եղեք, այս անգամ ևս հակառակորդը ձախողվելու է. ՊԲ հրամանատարի մարտակոչը

Աշխատանքից ազատում է սպասվում ոչ արդյունավետ ծախս կատարելու պատճառով. Նախագահ

Այս տարի Բերքի տոնը կանցկացվի այլ ձևաչափով

Շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հերտակոծություն է սկսել. հրետակոծվում է նաեւ Ստեփանակերտը

Հակառակորդը կրել է մարդկային և տեխնիկայի կորուստներ, մասնավորապես՝ երեք տանկ. Շուշան Ստեփանյան

Հովանավորների աջակցությամբ մի խումբ աշակերտներ սմարթֆոններ են ստացել

Ռուսաստանը կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը շփման գծում

Արցախի քաղաքացիական անձանց շրջանում կան տասնյակ վիրավորներ

Կոչ ենք անում Արցախի խաղաղ բնակչությանը պատսպարվել ու փողոց դուրս չգալ․ ՀՀ ՊՆ

Search