Artsakhpress

Հասարակական

Սամվել Բաբայանի կողմնակիցները համայնքների ղեկավարների նկատմամբ բռնություններ են գործադրում. ահազանգում են Քաշաթաղից

Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արտուշ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգում է, որ Սամվել Բաբայանի կողմնակիցները շրջանի համայնքների ղեկավարների նկատմամբ բռնություններ են գործադրում:

Սամվել Բաբայանի կողմնակիցները համայնքների ղեկավարների նկատմամբ բռնություններ են գործադրում. ահազանգում են Քաշաթաղից

Սամվել Բաբայանի կողմնակիցները համայնքների ղեկավարների նկատմամբ բռնություններ են գործադրում. ահազանգում են Քաշաթաղից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  «Երեկվանից ստանում եմ ահազանգեր, որ Քաշաթաղի շրջանի համայնքների ղեկավարների նկատմամբ ստորագրահավաք նախաձեռնող խմբի կողմից գործադրվում են բռնություններ: Հորդորում եմ լրատվամիջոցներին և իրավապահ մարմիներին, որպեսզի ուշադրության կենտրոնում պահեն այս փաստերը: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ օրենքի և օրինականության կոպիտ ոտնահարում Սամվել Բաբայանի և իր կողմնակիցների կողմից»,- գրել է Ա. Մխիթարյանը:
Նա նաև նշել է, որ «Սամվել Բաբայանի Քաշաթաղի գրասենյակ»-ի նախաձեռնող խմբի անունից իր հասցեին համանման կեղծ տեղեկություններ են տարածում և կոչ է արել իրավապահ մարմիններին համարժեք գնահատական տալ՝ զրպարտանք ու հերյուրանք տարածողներ օրենքի առաջ պատասխանատվության ենթարկելով:
Ի դեպ, «Արցախպրես»-ի ունեցած տեղեկությունների համաձայն, Սամվել Բաբայանի կողմնակիցները անցած գիշեր ծեծի են ենթարկել Քաշաթաղի շրջանի Վակունիս համայնքի ղեկավարին: Դեպքի առթիվ ավելի մանրամասը տեղեկություններ կհաղորդենք առաջիկայում:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ասկերանի շրջանի բնակիչը ձիով պայթել է հակահետևակային ականի վրա

Արայիկ Հարությունյանը Արցախում կխրախուսի հարսանիքի՝ որպես նախնիներից եկած հաճելի ու պարտավորեցնող արարողության պահպանումը

Արցախցի մարզիկը դարձել է աշխարհի չեմպիոն. այսօր նրան դիմավորել են Ստեփանակերտում

Ստեփանակերտում կազմակերպվել է ֆլեշ մոբ

2020 թ-ին հանրապետությունում նախատեսվում է բարձրացնել նվազագույն ամսական աշխատավարձի մակարդակը. Ա. Հարությունյան

Մոսկվայում սպանվել է թայբռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն Աշոտ Բոլյանը

«Ձա՛յն տուր, ո՜վ ծովակ». հայուհու կատարումը հիացրել է Ռուսաստանի «Ձայնը» շոուի ժյուրիի անդամներին. Տեսանյութ

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Արայիկ Հարությունյանն առաջադրվել է նախագահի թեկնածու. կայացել է «Ազատ Հայրենիք» կուսակցության համագումարը

Search