Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքում բնակվող Անջելինա Մկրտչյանը գեղեցկության, նորաձևության ու տաղանդի «Մինի միսս Տիեզերք 2019» փառատոնի հաղթող է ճանաչվել։
Ռուսաստանաբնակ 7-ամյա հայուհին Թուրքիայում անցկացված «Մինի միսս Տիեզերք 2019» մրցույթի հաղթող է ճանաչվել
Փոքրիկ հայուհին ժյուրիի առաջ ներկայացել է երեկոյան զգեստով, ազգային և սպորտային հագուստներով։ Ժյուրիի կազմում հայտնի դիզայներներ, մշակութային գործիչներ և շոու բիզնեսի ներկայացուցիչներ են եղել։
«Մինի միսս Տիեզերք 2019» մրցույթն անց է կացվել իտալական ծագումով ֆրանսիացի աշխարհահռչակ դիզայներ Պիեր Կարդենի հովանավորության ներքո, որը հաղթողի հավակնորդների շարքում նկատել է փոքրիկ հայուհուն և նրան Փարիզ հրավիրել։