Artsakhpress

Սպորտ

Ստեփանակերտում տեղի է ունեցել CONIFA-2019-ին անդամագրված կամավորականների պարգևատրման արարողություն

Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում այսօր կայացել է CONIFA Sportsbet.io European Football Cup 2019-ին անդամագրված կամավորականների պարգևատրման արարողություն:

Ստեփանակերտում տեղի է ունեցել CONIFA-2019-ին անդամագրված կամավորականների պարգևատրման արարողություն

Ստեփանակերտում   տեղի  է  ունեցել  CONIFA-2019-ին  անդամագրված  կամավորականների  պարգևատրման  արարողություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ«Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝ միջոցառմանը  բացման  խոսքով  հանդես  է եկել   ԱՀ  նախագահ  Բակո  Սահակյանը:
Նա  կարևորել է  կամավորականների  կողմից բարձր  մակարդակով   իրականացվող  աշխատանքները:
Միջոցառմանը  մասնակից   ԱՀ  կրթության, գիտության   և  սպորտի  նախարար   Նարինե  Աղաբալյանի  խոսքով՝  երբ  իրենք  սկսկել  են  կամավորական  շարժումը,   իրենց   լավ  չէին  պատկերացնում  աշխատանքի  բնույթը, քանի  որ  նման  կարգի   միջոցառումներ անցկացնելու փորձառություն  չունեին:
«Վստահ  էինք, որ  մեզ  սպասվում  է  հետաքրքիր  աշխատանք: Դատելով արձագանքներից՝  մենք  հասկացանք, որ   կամավորական    աշխատանքները  պետք  է  լինեն   շարունակական:  Ֆուտբոլային  իրադարձությունը    լավ  հնարավորություն էր  ներկայացնելու  Արցախը:  Մենք  պատահական  չենք  ընտրել ConiFA-2019-ի խորհրդանիշը՝  թոռնիկը, որովհետև  ուզում  էինք  ցույց  տալ, որ  Արցախում  ապրում  է նոր  սերունդ, որը   շատ   ազատ  է,  համարձակ   և  պատրաստ  է   նոր  հաջողությունների  և    հաղթանակների  գրանցման: Կամավորականները  ևս    հենց  այդ  նոր  սերնդն է իր   ողջ   հմայքով  ու  կարողություններով: Այս  միջոցառումը կարևորում  եմ  նրանով, որ  կամավորականներն  իրենց  մեջ  նոր  կարողություններ ու  հմտություններ  բացահայտեցին:  Այս  օրերին  մեր  հանրային  կյանքում  ձևավորվեց    կամավորների  համայնք, որը   անպայման   դրական  ազդեցություն է  ունենալու    Արցախում, և   նրանց  ներկայությունը   միշտ   տեսանելի է  լինելու»,-մասնավորապես   ասել  է  նախարարը:
Նա  հատուկ  շնորհակալություն  է   հայտնել   ԱՀ  նախագահին,  CONIFA-2019-ի  կամավորականների  խմբի ղեկավար   Ղազար  Հակոբյանին,     կամավորականներին՝  նման բարձր   մակարդակով  աշխատանքներ   կազմակերպելու  համար:
ԱՀ մշակույթի, երիտասարդության  հարցերի  և   զբոսաշրջության   նախարար  Լեռնիկ  Հովհաննիսյանն  էլ  ասել է,  որ   կամավորականները  հաջող  են  իրականացրել աշխատանքը:
Նրա  խոսքով՝   կամավորականներն  իրենց  մասնակից    թիմերի հետ, ինչպես  նաև  մարզադաշտերում և  մշակութային  միջոցառումների  ժամանակ  իրականացրել  են  պատասխանատու  աշխատանքներ:
«Համոզված եմ, որ CONIFA-2019-ին անդամագրված   270  կամավորականները  նույն  ակտիվությամբ  մասնակցելու  են    համահայկական    խաղերին, և  իրենց    առջև   դրված  առաջադրանքը  նույնպես  պատվով կկատարեն»,-ավելացրել  է  Լ. Հովհաննիսյանը:
ConiFA-2019-ի  կամավորական   խմբի   ղեկավար   Ղազար  Հակոբյանը  ևս   կարևորել  է  Արցախում  նման   աշխուժություն  և    նոր   շունչ   մտցնելը:
Նա   շնորհակալություն  է  հայտնել    բոլոր   կամավորականներին՝   նվիրված, անկեղծ ու  համախմբված  համատեղ աշխատանքների  համար,  և   նշել, որ    այն    անհրաժետ  է   պահպանել ու  էլ  ավելի  զարգացնել: 
Ելույթներից հետո ConiFA-2019-ին կամավորական  սկզբունքով   
անդամագրվածներին, նրանց  ղեկավար    Ղազար  Հակոբյանին, ակտիվ  աշխատանքների   համար ԱՀ  ԿԳՍ  և  ԱՀ  մշակույթի, երիտասարդւթյան  հարցերի  և  զբոսաշրջության    նախարարությունների  կողմից    հանձնվել  են  շնորհակալագրեր: 
Միջոցառմանը   ներկա  էին   նաև  պետական  այրեր, ԱՀ  ֆուտբոլի  ֆեդերացիայի  նախագահ  Սամվել  Կարապետյանը,  կամավորականներ  և   այլք:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search