Artsakhpress

Հասարակական

Հունիսի 11-ին սպասվող իրադարձությունները. Անոնս

«Արցախպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

Հունիսի 11-ին սպասվող իրադարձությունները. Անոնս

Հունիսի 11-ին սպասվող իրադարձությունները. Անոնս
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընթացիկ տարվա հունիս-հուլիս ամիսներին Ստեփանակերտ քաղաքում և Արցախի շրջաններում ընտրական հանձնաժողովների անդամության թեկնածուների համար կազմակերպում է մասնագիտական դասընթացներ`ըստ նախօրոք ներկայացրած հայտերի:
 
Ժամը 10:00-ին Մարտակերտի շրջանի Կիչան համայնքի ակումբի շենքում դասընթացները կկազմակերպվեն Կիչան, Դրմբոն, Առաջաձոր, Շահմասուր, Նոր Սեյսուլան, Թբլղու, Վանք, Նոր Այգեստան, Հովտաշեն, Թալիշ (Կիլիկիա), Չլդրան գյուղերի մասնակցության հայտ ներկայացրած անձանց համար: Դասընթացի ավարտից հետո նույն օրը անց է կացվելու ստուգարք, որի արդյունքներով դրական գնահատված քաղաքացին կստանա որակավորման վկայական և հնարավորություն ընդգրկվելու ընտրական հանձնաժողովների կազմում:
   
Ժամը 19:00-ին «Վալլեքս Գարդեն» հյուրանոցային համալիրում տեղի կունենա «Արցախի ձայներ» երաժշտական խմբի համերգը:
Ժամը 19:00-ին «Արմատներ» կենսակենտրոնում կկազմակերպվի հանդիպում-զրույց հայտնի ֆոտոլրագրող Օլգա Ինգուրազովայի հետ: Նա Արցախում է CONIFA-2019 մրցաշարը լուսաբանելու նպատակով: Օլգան կկիսվի իր փորձով և կստեղծի ակտիվ, անմիջական միջավայր` նոր գործիքակազմ ու հմտություններ ձեռք բերելու համար: Մուտքն ազատ է:
 
Այս և այլ թեմաների մասին առավել մանրամասն կարող եք ընթերցել artsakhpress.am կայքում: Հետևեք մեզ նաև թվիթերում, ֆեյսբուքում, ինստագրամում և յութուբի ալիքում:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Քաշաթաղում հայտնաբերել են հրազենային վնասվածքներով 27-ամյա երիտասարդի դի

Մանրամասներ Արագած լեռան վրա արջի հարձակման հետևանքով մահացած լեհ լեռնագնացի մասին. SHANTNEWS.am

Բացառիկ զորավարժություն, որին ներգրավված կլինեն ողջ երկիրն ու յուրաքանչյուրը․ ՀՀ ՊՆ

Վանեցյանն անդրադարձել է իր հրաժարականին և հետագա անելիքներին

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Քարվաճառում առաջին անգամ կազմակերպվել է մեղրի փառատոն (լուսանկարներ)

Եթե Ադրբեջանը ԼՂ հարցում կատեգորիկ է, մենք էլ կասենք` Արցախը Հայաստանն է ու վերջ. Փաշինյան

Ադրբեջանն ու Ռուսաստանը ներկայացնող ըմբիշների մարտը սկանդալով է ավարտվել. տեսանյութ

Search