ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ակնարկել է, որ պատրաստ է Միացյալ Նահանգներ ներկրվող ֆրանսիական գինու համար գործող մաքսատուրքերը բարձրացնել, քանի որ կարծում է, որ ամերիկյան գինին անհավասար մրցակցության զոհ է դառնում:
Թրամփը սպառնացել է բարձրացնել Ֆրանսիայից ներկրվող գինու համար մաքսատուրքերը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:«Ֆրանսիան գինին մեծ ծավալներով է հարկում, իսկ մենք ֆրանսիական գինու համար շատ քիչ հարկեր ենք պահանջում»,- նշել է Սպիտակ տան ղեկավարը՝ խոստովանելով, որ ֆրանսիական գինին հիանալի որակ ունի, հայտնում է Tert.am-ը:
Հայտնի է, որ ԱՄՆ-ում, գինու տեսակից և դրանում ալկոհոլի պարունակությունից կախված, մեկ շշի համար մաքսատուրքը տատանվում է 5,3-14,9 ցենտի սահմաններում, մինչդեռ Եվրոպայում մեկ շշի համար մաքսատուրքը 11-29 ցենտ է:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի և Եվրամիության միջև առևտրային հարաբերությունները սրվել էին, երբ անցած տարվա մարտի վերջին Վաշինգտոնը հայտարարել էր ներկրվող ալյումինի համար 10 և պողպատի համար 25% մաքսատուրք սահմանելու մասին: Եվրամիության, Կանադայի և Մեքսիկայի համար մաքսատուրքերը սկսել էին գործել հունիսի 1-ից: