Artsakhpress

Միջազգային

ԱՄՆ-ն Մեքսիկայի 45 օր է տվել սահմանին միգրանտների թվի կրճատման համար

Մեքսիկայի ԱԳ նախարար Մարսելո Էբրարդը հայտարարել է, որ նրանք պատրաստ են կրճատել միգրանտների հոսքը այլ լատինաամերիկյան երկրների հետ համագործակցելով:

ԱՄՆ-ն Մեքսիկայի 45 օր է տվել սահմանին միգրանտների թվի կրճատման համար

ԱՄՆ-ն Մեքսիկայի 45 օր է տվել սահմանին միգրանտների թվի կրճատման համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍՆախարարը նաեւ ասել է, որ նրանք կփորձեն ամրապնդել իրենց հարավային սահմանը, որպեսզի հասնեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պահանջած միգրանտների քանակի կտրուկ նվազմանը:
Մեքսիկան 45 օր ունի սահմանին միգրանտների քանակը կրճատելու համար, հակառակ դեպքում ԱՄՆ-ն մաքսատուրքեր կսահմանի:
Մեքսիկան մտադիր է միգրանտների խնդիրը քննարկել Բրազիլիայի, Պանամայի եւ Գվատեմալայի հետ, երրկրների, որոնք միգրանտների կողմից առավել հաճախ են օգտագործվում  որպես տարանցիկ կետեր:
Մեքսիկայի ԱԳ նախարարն ասել է, որ միգրանտների հոսքի կրճատման մասին պայմանավորվածությունը ԱՄՆ-ի հետ ձեռք է բերվել ուրբաթ շատ ծանր բանակցություններից հետո:
Նրա խոսքով, ԱՄՆ-ից  բանակցող կողմերը պահանջել են «սահմանին միգրանտների զրոյական քանակ», սակայն Էբրարդն այդ պահանջը «անհնարին առաքելություն» է անվանում:
Միեւնույն ժամանակ, բանակցությունների արդյունքներից հետո միգրանտների հոսքի կրճատման ճշգրիտ տոկոսի մասին չի հաղորդվում:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search