Artsakhpress

Միջազգային

Հաստատվել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնի թեկնածուների վերջնական ցուցակը

Մեծ Բրիտանիայում պաշտոնապես հաստատվել է երկրի վարչապետի եւ Պահպանողական կուսակցության առաջնորդի թեկնածուների վերջնական ցուցակը:

Հաստատվել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնի թեկնածուների վերջնական ցուցակը

Հաստատվել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնի թեկնածուների վերջնական ցուցակը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍՆշվում է, որ ցուցակ է մտել ընդհանուր 10 թեկնածու՝ շրջակա միջավայրի նախարար Մայքլ Գոուվը, առողջապահության նախարար Մեթ Հենկոկը, Համայնքների պալատի մեծամասնության նախկին խորհրդարանական կազմակերպիչ Մարկ Հարփերը, ՆԳ նախարար Սաջիդ Ջավիդը, ԱԳ նախկին նախարար Բորիս Ջոնսոնը, Համայնքների պալատի նախկին ղեկավար Անդրեա Լիդսը, աշխատանքի եւ թոշակների հարցերով նախկին նախարար Էսթեր Մակվեյը, Brexit-ի հարցերով նախկին նախարար Դոմինիկ Ռաաբը  եւ միջազգային զարգացման հարցերով նախարար Ռորի Սթյուարտը:
Հիշեցնենք, որ Թերեզա Մեյը Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնից հրաժարական է ներկայացրել հունիսի 7-ին: Հիմա նա կուսակցության առաջնորդի պաշտոնակատարն է, ընդ որում՝ մնացել է վարչապետի պաշտոնում, մինչեւ կավարտվի տորիների նոր ղեկավարի ընտրության գործընթացը, որը կսկսվի հունիսի 10-ից եւ կավարտվի հուլիսի 28-ից ոչ ուշ:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search