Artsakhpress

Մշակույթ

Լեոնարդո դա Վինչիի «կորած» կտավը գտել են Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնի զբոսանավում. լրատվամիջոցներ

Լեոնարդո դա Վինչիի «Աշխարհի փրկիչը» կտավը, որի ճակատագիրն ու գտնվելու վայրը վաճառվելուց հետո անհայտ էր, պահվում է Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանի զբոսանավում, գրում է Artnet հարթակը՝ աղբյուրին հղումով, որը մասնակցել է կտավի գնման գործարքի իրականացմանը:

Լեոնարդո դա Վինչիի «կորած» կտավը գտել են Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնի զբոսանավում. լրատվամիջոցներ

Լեոնարդո դա Վինչիի «կորած» կտավը գտել են Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնի զբոսանավում. լրատվամիջոցներ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:«Աշխարհի փրկիչը» կտավը մի քանի տարի «կորած» է համարվել: 2017թ.-ին այն աճուրդի է հանվել և 450 մլն դոլարով գնվել մասնավոր հավաքորդի կողմից՝ դառնալով պատմության մեջ ամենաթանկ վաճառված արվեստի գործը:

New York Times պարբերականի տվյալներով՝ կտավը ձեռք է բերել Մուհամեդ բեն Սալմանի ընկեր, արքայազն Բադր բեն Աբդուլլա բեն Մուհամեդ բեն Ֆարհան ալ Սաուդը: Ավելի ուշ Christie's աճուրդի տունը հայտնել է, որ կտավը գնվել է Աբու Դաբիի մշակույթի և զբոսաշրջության վարչության կողմից:

Որոշ ժամանակ անց ֆրանսիական Լուվր թանգարանի ԱՄԷ-ի մասնաճյուղը հայտարարել էր, որ կտավը կցուցադրվի այնտեղ, սակայն ծրագիրը չեղարկվել էր, ինչից հետո լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ թանգարանի աշխատակիցները չգիտեն՝ որտեղ է գտնվում կտավը:

Հարթակի տվյալներով՝ «Աշխարհի փրկիչը» Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնի Serene զբոսանավ է տարվել և կպահվի այնտեղ, մինչև Ալ Ուլա քաղաքի մոտ խոշոր մշակութային կենտրոնի կառուցումը:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հենրիխ Մխիթարյանն ամուսնացել է Սուրբ Ղազար կղզում

Մահվան ելքով ՃՏՊ՝ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին (թարմացում ՊԲ-ից)

Գեներալ-մայոր Վարդան Բալայանն ազատվել է ԱՀ ՊԲ-ի հրամանատարի տեղակալի պաշտոնից

Ստեփանակերտում դիմավորել են Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճած Վարդան Ղալայանին

Պետք է պատասխանատվություն կրել սեփական խոսքերի համար. Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարը դիմում է դատարան

Ստեփանակերտում դիմավորել են Ֆրանսիայի և Բելգիայի առաջնություններից հաղթանակով վերադարձած ձյուդոյիստներին

Խարկովում հայ ուսանողին դուրս են նետել պատուհանից. կասկածյալները ադրբեջանցիներ են

Ադրբեջանը Ֆրանսիայի հետ զրահատեխնիկա կարտադրի

Հանրապետությունում գրանցվել է օձի խայթոցի 9 դեպք

Search