Artsakhpress

Միջազգային

Պեսկովը հերքել է, թե Գոլունովի գործը կարող է փակվել մինչև Պուտինի հետ «ուղիղ կապ»-ը

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հերքել է տեղեկությունը, թե որոշում կա փակել լրագրող Իվան Գոլունովի գործը մինչև ամռանը նախատեսված` Վլադիմիր Պուտինի հետ «ուղիղ կապ»-ը:

Պեսկովը հերքել է, թե Գոլունովի գործը կարող է փակվել մինչև Պուտինի հետ «ուղիղ կապ»-ը

Պեսկովը հերքել է, թե Գոլունովի գործը կարող է փակվել մինչև Պուտինի հետ «ուղիղ կապ»-ը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ«Ես կարող եմ հերքել դա: Նման որոշում չկա և չի կարող լինել»,- ասել է նա:
 
Ավելի վաղ Նիկուլինի դատարանը Գոլունովին տնային կալանքի է դատապարտել մինչև օգոստոսի 7-ը: Նա մեղադրվում էր թմրանյութեր գնելու և այնուհետև վաճառելու մեջ: Թմրանյութերը հայտնաբերվել են նրա տանը:
 
Լրագրողը դատարանում հայտարարել է, որ երբեք չի օգտագործել թմրանյութ, իսկ քրեական հետապնդումը կապված է իր մասնագիտական գործունեության հետ:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search