Artsakhpress

Քաղաքական

Սահմանադրությունը ենթարկել նմանատիպ փոփոխության` նշանակում է հրաժարվել տասնամյակների պատմությունից. Վահրամ Բալայան

Մեր Սահմանադրությունը թույլ է տալիս, որ հանրությունը համապատասխան ստորագրահավաքով նախաձեռնի սահմանադրական փոփոխություններ իրականացնել, սակայն այստեղ հարց է ծագում, թե ինչքանով է այն շահավետ մեր երկրի համար:

Սահմանադրությունը ենթարկել նմանատիպ փոփոխության` նշանակում է հրաժարվել տասնամյակների պատմությունից. Վահրամ Բալայան

Սահմանադրությունը ենթարկել նմանատիպ փոփոխության` նշանակում է հրաժարվել տասնամյակների պատմությունից. Վահրամ Բալայան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍԱյս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը:
Նրա խոսքով` խնդիրը կայանում է նրանում, որ նման փոփոխություն կատարել նշանակում է հրաժարվել 1991 թ.-ի սեպտեմբերի 2-ից սկսած այն գործընթացներից, որոնք արդեն 28 տարի է, ինչ իրականացվում են Արցախում:
«Դա բավականին երկարատև գործընթաց է, որի նպատակն է միջազգային իրավունքի տեսանկյունից ճանաչելի դարձնել Արցախը: Հրաժարվել այդ ամենից և հնարավորություն ստեղծել, որպեսզի ՀՀ քաղաքացիները նույնպես մասնակցություն ունենան ԱՀ Նախագահի, Ազգային ժողովի ընտրություններին և իշխանության թևերի ձևավորման գործընթացներին, նշանակում է հրաժարվել այն ձեռքբերումներից, որոնք ունեցել ենք վերջին տարիների ընթացքում: Ի վերջո չպետք է մոռանալ, որ 1991-1994 թթ պատերազմում երբ հաղթեցինք, անկախ երկիր ունենալու գաղափարի դրոշի ներքո մարդիկ կատարեցին իրենց քայլը: Մյուս կողմից դժվար կլինի միջազգային հանրությանը բացատրություններ տալ այն մասին, որ վերջին երեք տասնամյակների ընթացքում մենք գնացել ենք մի ճանապարհով և հիմա կտրուկ շրջադարձ ենք կատարում: Արցախի ոչ մի քաղաքացի դեմ չէ միացման գաղափարին, սակայն ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ մենք անցել ենք մի ճանապարհ և նորից փորձ է կատարվում այդ ճանապարհից շեղվելու: Սա կդառնա ուժերի վատնում և, չեմ կարծում, որ շահեկան կլինի Արցախի համար»,- նշել է Վ. Բալայանը:
ԱԺ փոխնախագահի խոսքով` առայժմ դժվար է խոսել հնարավոր սադրանքների և գործընթացի հետագա զարգացումների մասին, քանի որ եթե նույնիսկ հանրության 10 %-ը մասնակցի ստորագրահավաքին, ապա մնացած 90 %-ը կունենա այլ մոտեցումներ:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը նշանակվել է ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալ

Ստամբուլի ընտրությունները ավարտվեցին. Էրդողանի կուսակցության թեկնածուն դարձյալ պարտվեց

Ստեփանակերտում դիմավորել են Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճած Վարդան Ղալայանին

Ադրբեջանը Ֆրանսիայի հետ զրահատեխնիկա կարտադրի

Իրանում մահապատժի են ենթարկել ՊՆ-ի աշխատակցին ԱՄՆ-ի օգտին լրտեսության համար

ՀՀ զինված ուժերի տանկիստները պատրաստ են թշնամու ցանկացած ոտնձգության

Աննա Հակոբյանը Մեխակավանում հանդիպել է մի քանի տասնյակ սպաների տիկնանց

ԵԱ․ Արմեն Նազարյանի որդին եզրափակիչում հաղթեց թուրք մրցակցին՝ 10։0 (ֆոտո)

Էդմոնդ Նազարյանը ոսկու արժանացավ` հաղթելով թուրք և ադրբեջանցի ըմբիշներին. տեսանյութ

Search