Artsakhpress

Հասարակական

Ստեփանակերտում ընթանում է նորածինների վերակենդանացման գործընթացին առնչվող թեմաներով դասընթաց

ԱՀ և ՀՀ առողջապահության նախարարությունների համագործակության շրջանակներում Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում հունիսի 10-14-ն ընթանում է «Նորածինների վերակենդանացման ծրագիր», «Նորածինների հետվերակենդանացման խնամք և նախատեղափոխման կայունացում» և «Սրտային մոդուլ» թեմաներով դասընթաց:

Ստեփանակերտում ընթանում է նորածինների վերակենդանացման գործընթացին առնչվող թեմաներով դասընթաց

Ստեփանակերտում   ընթանում  է  նորածինների  վերակենդանացման   գործընթացին   առնչվող   թեմաներով  դասընթաց
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍԱյս մասին «Արցախպրես»-ի  թղթակցի   հետ զրույցում ասել է «ՍլավՄեդ»  բժշկական  կենտրոնի նորածնային  ծառայության  ղեկավար   Հովհաննես  Ղազարյանը:
Ըստ  նրա՝  ցանկացած  քաղաքակիրթ  երկրում ծննդօգնությանբնագավառում ներգրավված բոլոր բուժաշխատողները  երկու  տարին  մեկ անգամ մասնակցում են նորածինների վերակենդանացման և նորածինների հետվերակենդանացմանխնամք և նախատեղափոխման  կայունացում ծրագրերի  ուսուցման դասընթացներին և վերալիցենզավոր-վում: 
«Հայաստանում այս  ծրագրերն  սկսել  են  գործել մի  քանի  տարի  առաջ,  իսկ  Արցախում  այն  առաջին  անգամ  է  իրականացվում:
Ծրագրերը նպատակ ունեն  նորածինների վերակենդանաց ման   գործընթացն ավելի  բարելավել: 
 
Երբ նորածինն ունենում է  խնդիրներ, հենց  այդ  ժամանակ  է  անհրաժեշտ     լինում  կատարել  բոլոր  գործողությունները՝    կանխելու   համար  հետագա   բարդությունները»,-ավելացրել  է  Հովհ. Ղազարյանը:
Նա  տեղեկացրել  է, որ  դասընթացներն  անց  են  կացնում  «ՍլավՄեդ»  բժշկական  կենտրոնի բժշկուհի  Լիլիթ  Թովմասյանը  և    բուժքույր  Վարդուհի  Ասատրյանը, ովքեր    դասավանդելու մեծ  փորձ  ունեն:
Մեր  զրուցակիցն  ասել է  նաև, որ  Արցախի  իրենց  գործընկերների հետ նախատեսվում է կազմակերպել  առանձին   քննարկումներ  այն  խնդիրների  մասին, որոնք  աշխատանքում   առկա   են:
Դասընթացներին  մասնակցում   են   Ստեփանակերտի  և   շրջանների    բուժհիմնարկների   շուրջ  25   բժիշկներ  և բուժքույրեր: Դասընթացների  մասնակիցները   վերջում կստանան  վկայականներ:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հենրիխ Մխիթարյանն ամուսնացել է Սուրբ Ղազար կղզում

Մահվան ելքով ՃՏՊ՝ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին (թարմացում ՊԲ-ից)

Գեներալ-մայոր Վարդան Բալայանն ազատվել է ԱՀ ՊԲ-ի հրամանատարի տեղակալի պաշտոնից

Ստեփանակերտում դիմավորել են Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճած Վարդան Ղալայանին

Պետք է պատասխանատվություն կրել սեփական խոսքերի համար. Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարը դիմում է դատարան

Ստեփանակերտում դիմավորել են Ֆրանսիայի և Բելգիայի առաջնություններից հաղթանակով վերադարձած ձյուդոյիստներին

Խարկովում հայ ուսանողին դուրս են նետել պատուհանից. կասկածյալները ադրբեջանցիներ են

Ադրբեջանը Ֆրանսիայի հետ զրահատեխնիկա կարտադրի

Հանրապետությունում գրանցվել է օձի խայթոցի 9 դեպք

Search