Artsakhpress

Միջազգային

ԵՄ բարձրաստիճան դիվանագետը կայցելի Պարսից ծոցի երկրներ

Մերձավոր Արեւելքում լարվածության մեծացման ֆոնին` ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարի տեղակալ Հելգա Շմիտն այսօր կայցելի տարածաշրջան, այդ թվում՝ Իրան:

ԵՄ բարձրաստիճան դիվանագետը կայցելի Պարսից ծոցի երկրներ

ԵՄ բարձրաստիճան դիվանագետը կայցելի Պարսից ծոցի երկրներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ասված է ԵՄ-ի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունում, հայտնում է yerkir.am-ը:

Հաղորդագրությունում ասված է. «ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարի տեղակալ Հելգա Շմիտի՝ Պարսից ծոցի երկրներ պաշտոնական այցը կմեկնարկի հունիսի 12-ին: Այցի շրջանակում դիվանագետը նախ կժամանի Արաբական Միացյալ Էմիրություններ, հետո` Օման եւ Քաթար, իսկ վերջում՝ Իրան»:

Ըստ ԵՄ-ի տարածած հաղորդագրության՝ այցը կկատարվի տարածաշրջանում  լարվածության նվազեցման նպատակով, որի ժամանակ կշեշտադրվի ԵՄ-ի՝ տարածաշրջանում լարվածության նվազեցման եւ երկխոսության ընդլայնման ցանկությունը:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search