Վրաստանի պաշտպանության նախարար Լեւան Իզորիան ադրբեջանական Գաբալայում երկկողմ բանակցություններ Է վարել ադրբեջանցի իր պաշտոնակից Զաքիր Հասանովի հետ եւ ստորագրել 2019 թվականին պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության պլանը:
Վրաստանը եւ Ադրբեջանը պաշտպանության բնագավառում համագործակցելու պլան են ստորագրել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին հունիսի 12-ին հայտնել Է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
«Հանդիպմանը Վրաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունները ռազմական ոլորտում եւ հույս հայտնել, որ համագործակցությունն Էլ ավելի կխորանա ապագայում: «…» Լեւան Իզորիան եւ գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն ստորագրել են 2019 թվականին Վրաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության պլանը»,-ասված Է հաղորդագրության մեջ:
Իզորիան Գաբալա Է ժամանել՝ մասնակցելու Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպմանը: Նաեւ պլանավորված Է Վրաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարի հանդիպումը Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ:
Թբիլիսիի, Բաքվի եւ Անկարայի միջեւ եռակողմ բանակցությունները վարվում են 2012 թվականից: Ներկայիս հանդիպումը թվով յոթերորդն Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: