Artsakhpress

Միջազգային

Իրանի վրա ԱՄՆ-ի ճնշման պոտենցիալը սպառվել է. Ռոհանի

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Իրանի վրա ԱՄՆ-ի ճնշման պոտենցիալը սպառվել է, երկրում իրավիճակն անցած տարվա համեմատ բարելավել է:

Իրանի վրա ԱՄՆ-ի ճնշման պոտենցիալը սպառվել է. Ռոհանի

Իրանի վրա ԱՄՆ-ի ճնշման պոտենցիալը սպառվել է. Ռոհանի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍԱյս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:  
«Ճնշման պոտենցիալը սպառվել է: ԱՄՆ-ը վերջնակետին է հասցրել Իրանի վրա ճնշումները, եւ այս պահից այդ սպառնալիքն ու ճնշումը կորցրել են իրենց ուժը: Այժմ Իրանի ժողովուրդը զգալիորեն հանգիստ է»,- ասել է Ռոհանին:
Նրա խոսքով՝ Իրանի վրա ԱՄՆ-ի ճնշումն աննախադեպ է եւ նույնիսկ ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից նախկին պատժամիջոցները չեն համեմատվի Վաշինգտոնի գործողությունների հետ: Սակայն Ռոհանին նշել է, որ չնայած դրան՝ Իրանում առավել լավ իրավիճակ է, եւ, այդուհանդերձ, մնում են որոշ խնդիրներ:
Անցած ամիս ԱՄՆ-Իրան հարաբերությունները սրվել են: ԱՄՆ իշխանությունները կոշտ պատժամիջոցներ են սահմանել Իրանի տնտեսության առանցքային ոլորտների դեմ եւ շարունակում են ճնշումները: Վաշինգտոնի նպատակն Իսլամական Հանրապետության «պահվածքի փոփոխությունն է»: ԱՄՆ-ը նաեւ Իսլմական հեղափոխության պահապանների կորպուսն ահաբեկչական կազմակերպություն է ճանաչել: Ի պատասխան դրան՝ Իրանն ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունն ահաբեկչական կազմակերպություն է ճանաչել, իսկ ԱՄՆ-ը՝ «ահաբեկչության հովանավոր պետություն»:
Դրանից հետո ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտնել է, որ ԱՄՆ-ն Իրանի ափերի մոտ «Աբրահամ Լինքոլն» ավիակիր եւ ռմբակոծիչներ է ուղարկել: Նրա խոսքով՝ այդպիսով Վաշինգտոնն իրանական ռեժիմին «հստակ եւ անսխալ ազդանշան է ուղարկում»:
Միեւնույն ժամանակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հույս ունի խուսափել Իրանի հետ պատերազմից, իսկ Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Համենեին ասել է, որ Իրանը մտադիր չէ պատերազմ սկսել ԱՄՆ-ի դեմ, սակայն կշարունակի Վաշինգտոնի դեմ պայքարը:   

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հենրիխ Մխիթարյանն ամուսնացել է Սուրբ Ղազար կղզում

Մահվան ելքով ՃՏՊ՝ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին (թարմացում ՊԲ-ից)

Գեներալ-մայոր Վարդան Բալայանն ազատվել է ԱՀ ՊԲ-ի հրամանատարի տեղակալի պաշտոնից

Ստեփանակերտում դիմավորել են Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճած Վարդան Ղալայանին

Պետք է պատասխանատվություն կրել սեփական խոսքերի համար. Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավարը դիմում է դատարան

Ստեփանակերտում դիմավորել են Ֆրանսիայի և Բելգիայի առաջնություններից հաղթանակով վերադարձած ձյուդոյիստներին

Խարկովում հայ ուսանողին դուրս են նետել պատուհանից. կասկածյալները ադրբեջանցիներ են

Ադրբեջանը Ֆրանսիայի հետ զրահատեխնիկա կարտադրի

Հանրապետությունում գրանցվել է օձի խայթոցի 9 դեպք

Search