Artsakhpress

Մշակույթ

Ստեփանակերտում կկազմակերպվի հովանոցների փառատոն

Հունիսի 16-ին՝ ժամը 18:00-ին, Ստեփանակերտի Նելսոն Ստեփանյանի անվան պուրակում կկազմակերպվի հովանոցների փառատոն:

Ստեփանակերտում կկազմակերպվի հովանոցների փառատոն

Ստեփանակերտում կկազմակերպվի հովանոցների փառատոն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախում հովանոցների փառատոն կազմակերպելու գաղափարի հեղինակ և նախաձեռնող Նատելլա Դանիելյանն ասել է, որ փառատոնին տեղի կունենա Awesome Foundation Artsakh / Օսմ հիմնադրամ Արցախի ֆինանսական աջակցությամբ և Ստեփանակերտի քաղաքապետարանի անմիջական օգնությամբ տեղադրված գունավոր հովանոցների արահետի բացման հանդիսավոր միջոցառումը:
«Բացի դրանից, միջոցառման ընթացքում կհայտարարենք «Humans of Artsakh» նախաձեռնության կողմից վերջերս հայտարարված «Իմ Մեծ Ընտանիքը» խորագրով մրցույթի հաղթողների անունները, ովքեր մեր գործընկեր «Woodpeckers Wood Toys» արցախյան արտադրանքի կողմից կարժանանան խորհրդանշական նվերների: Միջոցառումը կկազմակերպվի Ստեփանակերտի քաղաքային մշակույթի տան տաղանդաշատ սաների և ճանաչված երգիչների մասնակցությամբ: Վառ գույները և բարձր տրամադրությունը երաշխավորված են»,- նշել է Ն. Դանիելյանը:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը նշանակվել է ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալ

Ստամբուլի ընտրությունները ավարտվեցին. Էրդողանի կուսակցության թեկնածուն դարձյալ պարտվեց

Ստեփանակերտում դիմավորել են Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճած Վարդան Ղալայանին

Ստեփանակերտում դիմավորել են Ֆրանսիայի և Բելգիայի առաջնություններից հաղթանակով վերադարձած ձյուդոյիստներին

Ադրբեջանը Ֆրանսիայի հետ զրահատեխնիկա կարտադրի

Իրանում մահապատժի են ենթարկել ՊՆ-ի աշխատակցին ԱՄՆ-ի օգտին լրտեսության համար

ՀՀ զինված ուժերի տանկիստները պատրաստ են թշնամու ցանկացած ոտնձգության

ԵԱ․ Արմեն Նազարյանի որդին եզրափակիչում հաղթեց թուրք մրցակցին՝ 10։0 (ֆոտո)

Աննա Հակոբյանը Մեխակավանում հանդիպել է մի քանի տասնյակ սպաների տիկնանց

Search