Artsakhpress

Մշակույթ

Մուրացանի գրադարանը հերթական հոբելյանական հուշ-ցերեկույթն է կազմակերպել

Ստեփանակերտի Մուրացանի անվան քաղաքային գրադարանի նախաձեռնությամբ այսօր՝ հունիսի 13-ին, գրադարանի ընթերցասրահում տեղի է ունեցել հուշ-ցերեկույթ՝ նվիրված Ակսել Բակունցի ծննդյան 120-ամյակին:

Մուրացանի գրադարանը հերթական հոբելյանական հուշ-ցերեկույթն է կազմակերպել

Մուրացանի գրադարանը  հերթական հոբելյանական հուշ-ցերեկույթն է կազմակերպել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել Մուրացանի անվան քաղաքային գրադարանի տնօրեն Մարիա Խաչատրյանը:
Նա, ողջունելով ներկաներին, նշել է, որ իրենք հավաքվել են իրենց երախտագիտության տուրքը մատուցելու հայ գրականության ամենալուսեղ գրողներից մեկին՝ Ակսել Բակունցին: «Ուղիղ 120 տարի առաջ Զանգեզուր աշխարհի Կյորես գյուղաքաղաքում ծնվեց հայ գրականության հանճարներից մեկը՝ Ակսել Բակունցը: Հայ ժողովուրդն իրեն ժառանգած անբավ հարստության համար երախտապարտ է Բակունցին:Մենք շնորհակալ ենք նրան իր հիացմունք պարգևող յուրաքանչյուր տողի համար:Նա ստեղծեց մի ամբողջ զանգեզուրյան աշխարհ՝ իր երազներով ու ցավով ապրող հերոսներով: Ոչ մի գրող կենդանության ժամանակ չուներ այնքան թշնամի, որքան Ակսել Բակունցը: Նրան սպանեցին՝ թաղելով իր իսկ ձեռքով փորած փոսի մեջ: Մեզ համար նա միշտ կմնա լուսավոր, լուսեղեն, 38 տարեկան»,-մասնավորապես ասել է նա:
Միջոցառմանը ներկայացվել է Ակսել Բակունցի կյանքն ու ստեղծագործությունը, ընթերցվել պատառիկներ նրա աշխատություններից: Բակունցի մասին իր սրտի խոսքն արտահայտելուց հետո հայոց լեզվին նվիրված հոգեպարար երգով հանդես է եկել բանասիրական գիտությունների թեկնածու Սիրուն Բաղդասարյանը:
Հուշ-ցերեկույթին ներկա ԱՀ վաստակավոր մանկավարժ Նաիրա Թամրազյանն էլ ասել է, որ այսօր ինքը նորից հերոսացավ Բակունցի հետ:
«Այստեղ ես նրա հետ նույն գողգոթան անցա: 38 տարեկանում կյանքով լցված, կյանքին սիրահարված, իր հայրենի հող ու թփին անմնացորդ նվիրված,հայրենիքի համար պայքարած, հայ գրականության արձակն արվեստի բարձունքին հասցրած, իր մարդկային նկարագրին երբեք չդավաճանած Բակունցն՝ արևոտ, պայծառ ու լուսավոր մի օր ոչ թե թշնամու , այլ հայի ձեռքով հեռացավ կյանքից՝հոգում պահած ունենալով դեռևս չիրականացված գունեղ երազներ: 1937 թվականի դժնդակ օրերը երբեք չպիտի մոռացվեն ու երբեք չպիտի կրկնվեն: Հիսուն տարի շարունակ ես Բակունցով եմ սերունդ կրթել և ամենից շատ ձգտել նրա մարդ-տեսակով դաստիարակել իմ աշակերտներին:Եվ շնորհակալ եմ,որ այդ դաստիարակությունը տվել է իր հունդը: Վկան արցախյան պայքարում հերոսացած իմ սերունդների հայրենասիրությունն ու նվիրվածությունն է ու հայոց պետականաշինությանը նրանց նվիրումը: Ցավոք սրտի այսօր մեր անթաղ շատ գրողների նման Բակունցն էլ չունի գերեզման,որ մեր երախտապարտ սերունդները գնան ու խնկարկեն մեծ գրողի լուսե շիրմին »,-մասնավորապես ասել է նա:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Հենրիխ Մխիթարյանն ամուսնացել է Սուրբ Ղազար կղզում

Արցախում զինծառայող է զոհվել հակառակորդի արձակած կրակոցից

Շուշիում բնակելի շենքից 13–ամյա երեխա է ցած ընկել

Մահվան ելքով ՃՏՊ՝ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին (թարմացում ՊԲ-ից)

Արցախի ԱԳՆ. քննարկման փուլում են գտնվում տարբեր երկրների վարչական միավորների հետ նոր հռչակագրեր ստորագրելու մասին առաջարկությունները

Ստեփանակերտում կկազմակերպվի հովանոցների փառատոն

Գեներալ-մայոր Վարդան Բալայանն ազատվել է ԱՀ ՊԲ-ի հրամանատարի տեղակալի պաշտոնից

Վալանսի եւ Ստեփանակերտի միջեւ բարեկամության հռչակագրի չեղարկման վերաբերյալ արձագանքել է Վալանսի քաղաքապետը

Search